Կարոլա Բլում
| Կարոլա Բլում գերմ.՝ Carola Bluhm | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 16, 1962 (63 տարեկան) |
| Ծննդավայր | Արևելյան Բեռլին, Արևելյան Գերմանիա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | HU Berlin |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Զբաղեցրած պաշտոններ | Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ, Senator of Berlin? և Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ |
| Կուսակցություն | Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն, Ձախ և Դեմոկրատական սոցիալիզմի կուսակցություն |
Կարոլա Բլում (գերմ.՝ Carola Bluhm, նոյեմբերի 16, 1962, Արևելյան Բեռլին, Արևելյան Գերմանիա), գերմանացի քաղաքական գործիչ, Բեռլինի պատգամավորների պալատի և Բեռլինի սենատի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարոլա Բլումը ծնվել է Արևելյան Բեռլինում։ Մայրն ու հայրը եղել են իրավաբան։ Նա ծնվել է «բաց ակադեմիական ընտանիքում», որտեղ ամեն օր տեղի են ունեցել «բանավեճեր»։ Ըստ իր հայտարարության՝ դրանից հետո նա որոշել է սկսել քաղաքական կարիերա[1]։
1981 թվականին համալրել է Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության շարքերը և դրանից հետո դարձել է տեղական քաղաքական պաշտոնի թեկնածու։ Ընդ որում՝ նա անարդար է համարել Գերմանիայի միակուսակցական համակարգը[1]։ 1982 թվականին դպրոցում ստացել է մասնագիտական կրթություն։ 1982-1987-ական թվականներին նա այցելել է Բեռլինի Հումբոլդտի համալսարան։ Համալսարանում սովորել է սոցիալիզմ և Մարքսիզմ-Լենինիզմ։ 1987 թվականին ստացել է գիտնականի աստիճան[2]։
1985 թվականին ծնվել է նրա դուստրը։ 1987-1991-ական թվականներին աշխատել է Բեռլինի տնտեսական ակադեմիային կից տնտեսության սոցիալիստական կառավարման ինստիտուտում գիտական աշխատող[1]։
Գերմանիայի միավորումից հետո դարձել է Բեռլինի պատգամավորների պալատի անդամ, որը հիմա ընդգրկում է Արևելյան և Արևմտյան Բեռլինը։ 2009-2011-ական թվականներին եղել է Բեռլինի սենատի անդամ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 «Carola Bluhm - Munzinger Biographie» (գերմաներեն). www.munzinger.de. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
- 1 2 «Carola Bluhm (DIE LINKE)» (գերմաներեն). Carola Bluhm (DIE LINKE). Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլա Բլում» հոդվածին։ |
| ||||||