Կարմիր Արոտավայր
Արտաքին տեսք
Բնակավայր | ||
---|---|---|
Կարմիր Արոտավայր | ||
Երկիր | Ադրբեջան | |
Համայնք | Շահբուզի շրջան | |
|
Կարմիր Արոտավայր, պատմական հայկական գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի տարածքում։
Գյուղը գտնվել է Կուքի գետակի միջին հոսանքում, աջ ափին, պատմական Արմավաշեն գյուղից մոտ 2 կմ ներքև։ Վերջինիս շինություններն այժմ իսպառ քայքայվել են։ Գետի ձախ ափին, գյուղատեղիի դիմաց, մի բարձրադիր վայրում պահպանվում է մի հասարակ մատուռի ավերակներ, որտեղ գտնվում են XII-XII դարերին վերաբերվող երկու խաչքարեր և այլ բեկորներ։ Պետդ է ենթադրել, որ այս մատուռի տեղում կառուցված է եղել «Կարմիր Արոտավայր» գյուղատեղիի եկեղեցին[1][2]։
Գյուղը գրավել է մոտ 5 հեկտար տարածություն։ Այն այժմ քայքայված է և վեր է ածվել արտերի[3]։