Կարճամարմին ոսկեբզեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարճամարմին ոսկեբզեզ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Ոսկեբզեզներ
Տեսակ Կարճամարմին ոսկեբզեզ
Լատիներեն անվանում
Anthaxia breviformis


Կարճամարմին ոսկեբզեզ (լատին․՝ Anthaxia breviformis), ոսկեբզեզների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տափակ, բավականին նեղ մարմնով, 4,5 մմ երկարությամբ մանր բզեզ է։ Գունավորումը մուգ կանաչ է, մարմնի ստորին մասը գրեթե սև է, իսկ հստակ սահմաններ չունեցող, մուգ կանաչ բծով վերնաթևերը՝ կեղտոտ կարմիր գույնի[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի էնդեմիկ է։ Հայտնի է միայն Նռնաձոր գյուղի շրջակայքից (Սյունիքի մարզ)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է գիհու նոսրանտառներում։

Կենսաբանական առանձնահատկություններերը հայտնի չեն։ Հայտնաբերվել են ապրիլի վերջին՝ ծաղիկների վրա[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիստ սահմանափակ արեալով շատ հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն։ Հայտնաբերված է մեկ նմուշ։

Սպառնացող վտանգ է հանդիսանում բնակավայրերի մոտ վառելիք ձեռք բերելու նպատակով բնափայտաթփային բուսականության հատումը, ինչպես նաև անասունների՝ հատկապես այծերի չկարգավորված արածեցումը։

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.