Ռանդոլը պարգևատրվել է The 2012 BP Travel մրցանակով՝ ճապոնացի ուկիյո-է գծանկարիչ Ուտագավա Հիրոշիգեի սկսած գործը շարունակելու իր առաջարկի համար։ Վերջինս ստեղծում էր նկարներ՝ պատկերելով ժամանակակից Ճապոնիայի վայրերն ու մարդկանց[4]։ Ռանդոլի ծրագրերի մեջ էր մտնում որոշ ժամանակ Ճապոնիայում ապրելը, ինչի արդյունքում 15 նկար ցուցադրվեց Լոնդոնի ազգային դիմանկարների պատկերասրահում՝ The 2013 BP Portrait Award ցուցահանդեսի շրջանակներում՝ «Հիրոշիգեի ոտնահետքերով - Տոկայդոյի մայրուղի և ժամանակակից Ճապոնիայի դիմանկարներ» խորագրով[5][6][7]։ Ցուցահանդեսը հետագայում ներկայացվեց Շոտլանդիայում գտնվող Աբերդեն[8], Անգլիայում գտնվող Վուլվերհեմպտոն արվեստի պատկերասրահներում[7], իսկ հետո ձևավորվեց նրա անհատական ցուցահանդեսը Ճապոնիայի The Shizuoka City Tokaido Hiroshige թանգարանում՝ «Դիմանկարներ Էդոյից մինչև ներկա»[9][10] խորագրով, որտեղ նկարները ցուցադրված էին Հիրոշիգեի բնօրինակ «Տոկայդոյի ճանապարհի 53 կայարանները» գունավոր փայտագրության տեխնիկայով կատարված բնանկարաշարերի կողքին։ Այս ցուցահանդեսներին համատեղ լույս տեսավ «Կարլ Ռանդոլ։ Ճապոնիայի դիմանկարներ» գիրքը, որում առկա էին Ճապոնիայում արված նկարներ։ Գրքի նախաբանը գրել է բրիտանացի հեղինակ Դեսմոնդ Մորիսը, իսկ ներածության հեղինակն է ամերիկացի գրող Դոնալդ Ռիչին[11]։ Ստեղծվել է նաև «Կարլ Ռանդոլ։ Ճապոնիայի դիմանկարներ» կարճ վավերագրական ֆիլմը, որում ցույց էր տրված, թե ինչպես է նկարիչը պատկերում Ճապոնիան[12]։ Նրա Ճապոնիայի դիմանկարները հանդիսանում են նաև BBC World Service-ի World Update 2016 հարցազրույցի առարկան[13]։
Roppongi Nightclub: Յուղանկար, 65 x 130 սմ։ 2011 թվականի Nomura Art Prize-ի հաղթող, Տոկիո, Ճապոնիայի Tokyo Geidai Museum հավաքածու[14]։
Tokaido Highway Paintings: Յուղանկար, 42 x 30 սմ յուրաքանչյուրը։ 2013 թվականի BP Travel Award-ի աշխատանքներից։ Ցուցադրված է Լոնդոնի ազգային դիմանկարների պատկերասրահում[5]։
Shinjuku: Յուղանկար, 100 x 230 սմ։ 2013 թվականին ցուցադրվել է Լոնդոնի ազգային դիմանկարների պատկերասրահում[15]։
Tokyo Subway: Յուղանկար, 130 x 162 սմ։ Ցուցադրվել է The 2013 RA Summer Exhibition-ի ժամանակ՝ Լոնդոնի արվեստների թագավորական ակադեմիայում[16]։
Tokyo Portrait: Ակրիլային կտավ, 182 x 227 սմ։ Fondation Carmignac-ի հավաքածու, Փարիզ, Ֆրանսիա[17]։
Hibakusha Portraits (Ատոմային ռումբից փրկվածներ, Հիրոսիմա)։ Մատիտ և թանաք թղթի վրա, 35 x 50 սմ յուրաքանչյուրը։ University College London Museum-ի հավաքածու[18]։
Tokyo: Յուղանկար, 65 x 150 սմ։
London Portraits: Յուղանկար, 30 x 42 սմ յուրաքանչյուրը (15), 2014-16։
↑In the Footsteps of Hiroshige – The Tokaido Highway and Portraits of Modern Japan – The 2012 BP Portrait Award at The National Portrait Gallery . "Tomorrows World", Artists & Illustrators Magazine, London, August 2013 issue, pages 34–37