Կարլ Լիբկնեխտի փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարլ Լիբկնեխտի փողոց (այլ կիրառումներ)
Կարլ Լիբկնեխտի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն220 մետր
Անվանվել էԿարլ Լիբկնեխտ
Փոստային ինդեքս298600

Կարլ Լիբկնեխտի փողոց (ռուս.՝ Улица Карла Либкнехта), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է գերմանացի սոցիալիստ, Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկի` Կարլ Լիբկնեխտի (1871-1919) պատվին։ Սկիզբ է առնում Լենինգրադյան փողոցից և ավարտվում Սադովայա փողոցի հետ հատումով։ Երկարությունը 220 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթա քաղաքի Կարլ Լիբկնեխտի փողոցը սկսվում է Լենինգրադյան փողոցից և ավարտվում Սադովայա փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 12 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)` 7 շենք, աջ կողմում (զույգ համարներ)` 5։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 220 մետր է։

Կարլ Լիբկնեխտի փողոցի փոստային դասիչն է՝ 298600։

Փողոցն անվանվել է գերմանացի սոցիալիստ, երկրորդ ինտերնացիոնալի անդամ, Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկի` Կարլ Լիբկնեխտի (1871-1919) պատվին։ Նա մեծ դեր է խաղացել Գերմանիայում 1918 թվականի նոյեմբերյան հեղափոխության իրականացման գործում։ 1919 թվականի հունվարին Լիբկնեխտը Բեռլինի բանվորների կազմակերպած ապստամբության դաժանաբար ճնշվելուց հետո կալանավորվել ու սպանվել է կուսակցական ընկերոջ՝ Ռոզա Լյուքսեմբուրգի հետ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 4, էջ 610». Վերցված է 2019 Ապրիլ 4-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]