Կարին Մարիա Քելլեր-Զուտեր
| Կարին Մարիա Քելլեր-Զուտեր շվեյց. գերմ.՝ Karin Keller-Sutter | |
| Կուսակցություն՝ | Ազատ դեմոկրատական կուսակցություն: Լիբերալներ[1] |
|---|---|
| Կրթություն՝ | Ֆրիբուրգի համալսարան |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, interpreter և ուսուցչուհի |
| Դավանանք | կաթոլիկություն[2] |
| Ծննդյան օր | դեկտեմբերի 22, 1963[3] (62 տարեկան) |
| Ծննդավայր | Նիդերուզվիլ[4] |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | շվեյց. գերմ.՝ Karin Maria Sutter |
| Կայք՝ | karin-keller-sutter.ch |
Կարին Մարիա Քելլեր-Զուտեր (գերմ.՝ Karin Maria Keller-Sutter; դեկտեմբերի 22, 1963[3], Նիդերուզվիլ[4]), շվեյցարացի կին քաղաքական գործիչ, 2019 թվականից Շվեյցարիայի դաշնային խորհրդի անդամ, ազատ դեմոկրատական պարտիայի անդամ[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարին Մարիա Զուտերը ծնվել է 1963 թվականին, կաթոլիկ գյուղացու ընտանիքում։ Որոշ ժամանակ անց ընտանիքը հաստատվել է Նյոշատել։ Դպրոցն ավարտելուց հետո որպես թարգմանչուհի սովորել է Ցյուրիխի համալսարանում, որից հետո մոտ մեկ ամիս վերապատրաստվել է Մոնրեալի համալսարանում։ Որոշ ժամանակ ուսմանը զուգահեռ աշխատել է որպես կոնֆերանսիաների թարգմանիչ։ Ֆրիբուրի համալսարանի մանկավարժական ասպիրանտուրան ավարտելուց հետո աշխատել է դպրոցում։
1992 թվականից սկսել է զբաղվել քաղաքականությամբ, մոտ 5 տարի գլխավորել է տեղի խորհուրդը։
1996 թվականից մինչև 2000 թվականը գլխավորել է Շվեյցարիայի Ազատ դեմոկրատական-լիբերալ կուսակցությունը իր հայրենի կանտոնում։ 2000-2012 թվականներին աշխատել է որպես Շվեյցարիայի կանտոնային կառավարության խորհրդական։ 2010 թվականին նա պարտվել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի ընտրություններում։ Հաջորդ տարի նա ընտրվել է խորհրդարանի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի անդամ։ 2017-ից 2018 թվականներին նա միաձայն ընտրվել է այդ մարմնի ղեկավարի պաշտոնում։
2018 թվականի դեկտեմբերի սկզբին Կարինը երկրորդ փորձով ընտրվել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ, դեկտեմբերի կեսերին նա նշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում։ 2019 թվականի հունվարի 1-ից նա սկսել է կատարել իր պարտականությունները։ Կարինն այդ պաշտոնը ղեկավարել է մինչև 2022 թվականի վերջ։ 2023 թվականի հունվարի մեկից նա գլխավորել է ֆինանսների նախարարությունը[6]։ 2023 թվականի դեկտեմբերի կեսերին Շվեյցարիայի խորհրդարանը Կարինին ընտրել է հաջորդ տարվա համար երկրի փոխնախագահ[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարին Քելլեր-Սաթերն ամուսնացած է փաստաբան Մորտեն Քելլերի հետ և նրանք ապրում են Սանկտ Գալլեն կանտոնի Վիլ քաղաքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.plr.ch/personnes/conseillers-federaux/show/karin-keller-sutter
- ↑ verschiedene Autoren Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #14380300X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 https://hls-dhs-dss.ch/fr/articles/059614/2023-07-04/
- ↑ «Президентом Швейцарии на 2019 год стал Уэли Маурер». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
- ↑ «В правительстве Швейцарии сменили глав трех из семи министерств». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Շվեյցարիայի պաշտպանության նախարար Վիոլա Ամհերդն ընտրվել է 2024 թ․ երկրի նախագահ».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարին Մարիա Քելլեր-Զուտեր» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Դեկտեմբերի 22 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Արդարադատության կին նախարարներ
- Շվեյցարացի կանայք
- Շվեյցարիայի նախագահներ
- Շվեյցարիայի կին քաղաքական գործիչներ
- Շվեյցարիայի նախարարներ
- Շվեյցարիայի քաղաքական գործիչներ
- Քաղաքական գործիչներ
- Ֆինանսների նախարարներ
- Պետության կին ղեկավարներ
- Շվեյցարացի թարգմանիչներ