Կարեն Հայրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Արամի Հայրյան
Ծնվել էփետրվարի 6, 1945(1945-02-06) (79 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1962)
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանՄանկավարժական գիտությունների թեկնածու (2004)
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատանքԵՊՀ պատմության և

միջազգային հարաբերությունների մագիստրատուրա, արտասահմանյան լեզուների և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, օտար լեզուների ֆակուլտետի դեկան, արտասահմանյան լեզուների և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, օտար լեզուների

դեկան
ԱշխատավայրԱղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոց, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի պետական համալսարան

Կարեն Արամի Հայրյան (փետրվարի 6, 1945(1945-02-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Հայրյանը ծնվել է 1945 թվականին, Երևան քաղաքում՝ ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Նադեժդա Կրուպսկայայի անվան թիվ 19 դպրոցում (ներկայիս Ն. Աղբալյան)։ 1962 թվականին ավարտել է դպրոցը, ընդունվել Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան և սովորել օտար լեզուների ֆակուլտետի անգլերենի բաժնում։ Ինստիտուտի երկրորդ կուրսից զորակոչվել է բանակ, ծառայությունից հետո շարունակել ուսումը։ 1969 թվականին ավարտել է բուհը՝ ստացել անգլերենի ուսուցչի որակավորում։ 1970-1971 թվականներին աշխատել է Աղասի Խանջյանի անվան թիվ 53 միջնակարգ դպրոցում որպես անգլերենի ուսուցիչ։ 1971 թվականից որպես անգլերենի և օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի դասախոս, աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում[2]։ 1990 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսության թեզ և ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Կարեն Հայրյանը մանկավարժական աշխատանքին զուգընթաց զբաղվում է գիտական գործունեությամբ։ Նա ունի շուրջ 40 գիտական ուսումնասիրություն։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998-2000 թվականներին աշխատել է ԵՊՀ պատմության և միջազգային հարաբերությունների մագիստրատուրայում։
  • 2001 թվականին զբաղեցրել է արտասահմանյան լեզուների և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը։
  • 2006 թվականին ընտրվել է օտար լեզուների ֆակուլտետի դեկանի պաշտոնում։
  • 2008 թվականին վերընտրվել է արտասահմանյան լեզուների և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնում։
  • 2009 թվականին վերընտրվել է օտար լեզուների դեկանի պաշտոնում։

Գիտական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում, իսկ 2010 թվականին՝ պրոֆեսորի կոչում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ - 30 Декабря 2011 - Նորություններ - Տիգրան Հայազն». tigranhayazn.do.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  2. «Կարեն Արամի Հայրյան». aspu.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]