Կարեն Կարախանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարախանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Արմիկի Կարախանյան
դեկտեմբերի 23, 1973 թ. - հունվարի 7, 1994 թ.
ԾննդավայրԵրևան, ՀԽՍՀ
Մահվան վայրԼՂՀ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ֆիզուլիի շրջանի Հորադիզ գյուղ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ծառայության տարիներ1992-1994 թթ.
ՊարգևներՀՀ Արիության մեդալ

Կարեն Արմիկի Կարախանյան (Ղարամանյան) (դեկտեմբերի 23, 1973, Երևան, ՀԽՍՀ - հունվարի 7, 1994, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, գ․ Հորադիզ), ուսանող–հրետանավոր, նշանառու, Արցախյան ազատամարտի մասնակից։ 1990 թվականից սովորել է Երևանի Պետական Ճարտարապետաշինարարական ինստիտուտում։ 1992 թվականին N զորամիավորման կազմում (հաշվարկի հրամանատարի տեղակալ) մասնակցել է Կապանի ինքնապաշտպանական և Ֆիզուլիի (Հորադիզ) ազատագրական մարտերին։ Ոչնչացրել է հակառակորդի զինապահեստը։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։