Կարեն Բրեդլի
Կարեն Բրեդլի | |
Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Լոնդոնի կայսերական քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և գործարար |
Ծննդյան օր | մարտի 12, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Նյուքասլ անդեր Լայմ, Սթաֆորդշիր, Սթեֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կայք՝ | karenbradley.co.uk |
Կարեն Էնն Բրեդլի (անգլ.՝ Karen Anne Bradley, ի ծնե՝ Հովարթ (անգլ.՝ Howarth, մարտի 12, 1970, Նյուքասլ անդեր Լայմ, Սթաֆորդշիր, Սթեֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի պահպանողական քաղաքական գործիչ, 2010 թվականից Միացյալ Թագավորության համայնքների պալատի անդամ, 2018-2019 թվականներին Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարար։
2016-2018 թվականներին Թերեզա Մեյի առաջին և երկրորդ աշխատակազմերում եղել է մշակույթի, ԶԼՄ-ի և սպորտի նախարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրեդլին մաթեմատիկայի բակալավրի աստիճան է ստացել Լոնդոնի կայսերական քոլեջում։
1991 թվականից հարկային մենեջեր է աշխատել Deloitte ընկերությունների ցանցում, յոթ տարի անց KPMG-ում դարձել է հարկային ավագ մենեջեր։ 2004 թվականին դարձել է պետական գանձարանի և տնտեսական հարցերով ինքնազբաղված խորհրդատու։ 2007 թվականին վերադարձել Է KPMG:
2005 թվականին Պահպանողական կուսակցության աջակցությամբ Մանչեսթեր Ուիթինգթոնի ընտրատարածքից իր թեկնածությունն է առաջադրել 2005 թվականի խորհրդարանական ընտրություններում, սակայն պարտություն է կրել։ 2010 թվականի մայիսի 6-ի ընտրություններում Սթաֆորդշիր Մուրլենդս ընտրատարածքից ընտրվել է Համայնքների պալատում։ 2012 թվականին նշանակվել է խորհրդարանական կազմակերպչի օգնական, 2013 թվականին բարձրացել է մինչև խորհրդարանական կազմակերպչի (Գանձարանի լորդ-կոմիսար)։ 2014 թվականին ներքին գործերի նախարարությունում դարձել է ժամանակակից ստրկության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կրտսեր նախարար[1]։
2016 թվականի հուլիսի 14-ին նախկին ներքին գործերի նախարար Թերեզա Մեյի աշխատակազմում նշանակվել է մշակույթի, ԶԼՄ-ի և սպորտի նախարար[2]։
2018 թվականի հունվարի 8-ին զանգվածային վերադասավորումների ընթացքում Մեյի երկրորդ աշխատակազմում նշանակվել է Հյուսիսային Իռլանդիայի գործերով նախարար[3]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է Նիլ Բրեդլիի հետ, ամուսիններն ունեն երկու որդի՝ Մեթյու և Թոմաս անուններով[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Karen Bradley MP». Democracy Live (անգլերեն). BBC. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Dan Bloom, Stephen Jones (2016 թ․ հուլիսի 14). «Who is in Theresa May's new Cabinet? Full line-up after Tory Prime Minister's bombshell reshuffle» (անգլերեն). Mirror. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Cabinet reshuffle: Justine Greening resigns from government» (անգլերեն). BBC News. 2018 թ․ հունվարի 9. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Karen Bradley» (անգլերեն). conservatives.com. 2016 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт(անգլ.)
- «Karen Bradley» (անգլերեն). They Work for You. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
- «The Rt Hon Karen Bradley MP» (անգլերեն). UK government. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
- «Rt Hon Karen Bradley MP» (անգլերեն). UK Parliament. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեն Բրեդլի» հոդվածին։ |