Կարեն Աշոտի Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Աշոտի Գրիգորյան
Պետություն(ներ) ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 7, 1947(1947-09-07)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվհոկտեմբերի 30, 1989(1989-10-30) (42 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿոչումՄիջազգային վարպետ (1982)
Առավելագույն վարկանիշ2490 (1972-1975)
365chessKaren_Ashotovich_Grigorian
Chesstempo համար240182
ICCF համար240182

Կարեն Աշոտի Գրիգորյան (սեպտեմբերի 7, 1947(1947-09-07), Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 30, 1989(1989-10-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, միջազգային վարպետ (1982

Գրող Աշոտ Գրաշու որդին։ Նրա եղբայրը՝ Լևոն Գրիգորյանը, ևս շախմատիստ էր։

1989 թվականին, 42 տարեկան հասակում, կյանքը ավարտել է ինքնասպանությամբ` ցած նետվելով Հրազդանի մեծ կամրջից։

Մասնակցությունը մրցաշարերին և մրցախաղերին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթել է շախմատի Հայաստանի առաջնությունում 1969, 1970, 1972 թվականներին[1] և շախմատի Մոսկվա քաղաքի առաջնությունում 1975 և 1979 թվականներին։

Պատմության ընթացքում ուժեղագույն մրցաշարերից մեկում` ԽՍՀՄ 41-րդ առաջնությում (Մոսկվա, 1973), որին մասնակցել է աշխարհի 5 չեմպիոն, զբաղեցրել է 8-րդ տեղը։ Բազմիցս հաղթող է դարձել «Վեչերնյայա Մոսկվա» թերթի կազմակերպած կայծակնային շախմատի մրցաշարերում և համարվել է Խորհրդային Միությունում շախմատի այդ տարատեսակի լավագույն մասնագետներից մեկը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. All Champions of Armenia, Chess in Armenia Magazine, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 20-ին, Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին
  2. «Ցատկ (Ա. Վիտոլինշ) (Մաս 7-րդ) - tyrnir.ru». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]