Կարեն Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Կառլենի Աղաջանյան
24 օգոստոսի, 1973 - 13 հունվարի, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ղուզե Ճարտար, Մարտունու շրջան
Մահվան վայրԼՂՀ Կարմիր Շուկա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Կարեն Աղաջանյան (24 օգոստոսի, 1973, Ղուզե Ճարտար, Մարտունու շրջան - 13 հունվարի, 1994, Կարմիր Շուկա), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Աղաջանյանը ծնվել է 1973 թ. օգոստոսի 24-ին Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական բաժնում։ Ուսումը կիսատ թողնելով՝ վերադարձել և ակտիվորեն ներգրավվել է Արցախյան ազգային ազատագրական պայքարում։ Կիսատ թողած ուսումը շարունակել է Արցախի պետական համալսարանում։ 1992 թ. ծառայում էր ԼՂՀ Պաշտպանության բանակի երկրորդ պաշտպանական շրջանի թիվ 23 հրաձգային գումարտակում որպես հրաձիգ։ Իսկ 1993-ից ծառայության մեջ էր հակաօդային պաշտպանությունում։ 1993 թ. հունվարին ստրատեգիական մեծ կարևորություն ունեցող Ուրյանա բարձունքում երեք ազատամարտիկներով կարողացել են կասեցնել թշնամու գրոհը։ Զոհվել է 1994 թ. հունվարի 13-ին Կարմիր Շուկայի մոտ։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ղուզե Ճարտարի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կարեն Աղաջանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.