Jump to content

Կարեն Ադոնց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Ադոնց
Ծնվել է1962 թվական
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունԴնեպրոձերժինսկի ինդուստրիալ ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետի շրջանավարտ
ՄասնագիտությունՏնտեսագետ

Ադոնց Կարեն Վլադիկի (1962, Երևան), հայ տնտեսագետ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Ադոնցը սովորել է Ուկրաինայի Դնեպրոձերժինսկի ինդուստրիալ ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետում, որն ավարտել է 1985 թվականին։ 1985-1988 թվականներին նա աշխատել է «Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորումում որպես ինժեներ տեխնոլոգ, ապա՝ տնտեսագետ։ Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրա է ընդունվել 1989 թվականին։ 1991 թվականին տնտեսագիտության թեկնածուի աստիճան է ստացել ։ 1991-1993 թվականներին Երևանի տեխսարքավորումների արտադրական միավորման գլխավոր տնօրենի տեղակալն էր տնտեսական հարցերի գծով, ապա՝ 1993-1996 թվականներին՝ Հայ-ավստրալիական համատեղ ձեռնարկության տնօրենը։ Ղեկավարել է Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի տնտեսական վերլուծությունների կենտրոնը։ «Հայաստանի տնտեսության ռազմավարությունը» թեմայով հետազոտություններ է իրականացրել ԱՄՆ-ում՝ 1997-1998 թվականներին։ Նրա դոկտորական ատենախոսության թեման էր՝ “Проблемы стратегического развития промышленности РА в переходном периоде” նյութը, որը պաշտպանեց 1998 թվականին, ապա՝ 1999 թվականից աշխատանքի անցավ որպես ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ[1][2]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Ադոնցի գիտական հետաքրքրությունները վերաբերում են Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունների լուսաբանմանը, ինչն արտացոլվեց նրա “Стратегическое управление в промышленности (промышленность Армении. перспективы развития)” մենագրության մեջ։ Սույն աշխատության մեջ ներկայացված է 1990-ական թվականների վերջերին Հայաստանում առկա տնտեսության մակրոտնտեսական գնահատականը, շուկաների դրությունն ու վերլուծությունը, արդյունաբերության ներդրումային քաղաքականության նրբությունները, հեռանկարները, արդյունավետության վերլուծություն ու գնահատումը։ Հայրենական արդյունաբերության արագ զարգացման կարևոր խնդիր է դիտվում մի քանի խոշոր արդյունաբերական խմբերի ստեղծումը (յուրաքանչյուրում միավորելով 15-20 խոշոր և միջին ձեռնարկություններ)։ Ըստ Ադոնցի, այդպիսի միավորումները, հետագայում ունենալով նաև սեփական բանկերը և առևտրական ընկերությունները, հնարավորություն կտան յուրացնելու արտաքին շուկաները, կրճատելու ներգրաված կապիտալի ընդհանուր և առևտրատրանսպորտային ծախքերը, կտրուկ բարձրացնելու արտադրության արդյունավետությունը[1]։
“Главные рынки Армянской промышленности и основные направления структурных преобразований” աշխատության մեջ Ադոնցն անդրադարձ է կատարում արդյունաբերության ռազմավարական կառավարման խնդիրներին, մեծ տեղ հատկացնելով կազմակերպչական վերափոխությունների բնույթին, արդյունաբերական ձեռնարկությունների շահութաբերությանն ու արդյունավետությանը։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի անցումային տնտեսությունը։ (Տնտ. և գործն. հարցեր) / Միհրան Գևորգյան, Արթուր Թամազյան; Մասնագիտ. խմբ.՝ Կ. Ադոնց. - Երևան։ Ա. հ, 1997. - 50 էջ
  • Адонц, Карен Владикович: Главные рынки армянской промышленности и основные направления структурных преобразований / К.В. Адонц. - Ереван: Изд-во ИЭИ, 1998. - 168 с.
  • Адонц, Карен Владикович: Повышение уровня интенсификации производства электротехнической промышленности Армении: диссертация ... кандидата экономических наук: 08.00.05. - Ереван, 1990. - 162 с.
  • Адонц, Карен Владикович: Проблемы стратегического развития промышленности РА в переходном периоде: Автореферат диссертации на соискание ученой степени доктора экономических наук по специальности: Ը.00.02 - «Экономика, управление хозяйством и его отраслями» ՀՀ Արդյունաբերության ռազմավարական զարգացման հիմնախնդիրները անցումային շրջանում . Սեղմագիր ‐ Ը.00.02 ‐ «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսության / К.В.Адонц. - Ереван, 1998. - 44 с.
  • Адонц, Карен Владикович: Стратегическое управление в промышленности: (Промышленность Армении - перспективы развития) / К.В. Адонц. - Ереван: Изд-во ИЭИ, 1997. - 234 с.
  • Адонц, Карен Владикович: Экономический рост и инвестиционная политика: (Вопросы стимулирования инвестиционной активности в прмышленности) / К.В. Адонц; Науч. ред. М.А. Геворкян. - Ереван: ИЭИ 1998. - 40 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ««Հայ տնտեսագիտական մտքի երկու դարը»» (PDF). 2017. էջեր 15–17.
  2. Սարինյան, Ռ.Ն.Հայ տնտեսագիտական մտքի երկու դարը։ Գիտակենսագրական հանրագիտարան / Ռ.Ն. Սարինյան, Վ.Լ. Հարությունյան. - Երևան։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2017

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Карен Адонц: Проект развития Армении[1]
  • "ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ" Խորհրդաժողով[2]
  • Կարեն Ադոնց. Հայաստանի տնտեսությունը ոչ ոքի հետաքրքիր չէ[3]
  • Կարեն ԱԴՈՆՑ. ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԻՐ ԾՐԱԳԻՐԸ[4]
  • ՀՀ արտաքին պարտքը ծախսվում է գործող ոլորտների գոյատևումն ապահովելու համար. նոր շուկաներ չեն ձևավորվում, ինչը կհանգեցնի երկրի հուսալիության նվազմանն ու տնտեսության անկմանը. Կարեն Ադոնց[5]
  1. https://russia-armenia.info/node/1525
  2. https://www.youtube.com/watch?v=-182AYXHyWs
  3. https://news.am/arm/news/341993.html
  4. https://www.golosarmenii.am/article/91814/karyen-advonts--pyetvothyvone-pyetq-e-vonyena-ir-tsragire
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.