Կարապի կղզի
Կարապի կղզի | |
---|---|
Տեսակ | արհեստական կղզի և գետի կղզի |
Երկիր | Ֆրանսիա |
Վարչատարածքային միավոր | Փարիզի 15-րդ շրջան և Փարիզի 16-րդ շրջան |
Երկարություն | 0,89 կմ |
Լայնություն | 0,02 կմ |
Մակերես | 0,013 կմ² |
Բնակչություն | 0 մարդ |
Անվանված է | կարապ |
Կարապի կղզի (ֆր.՝ Île aux Cygnes), ոչ այնքան մեծ արհեստական կղզի Սեն գետի վրա։ Գտնվում է Էյֆելյան աշտարակից ոչ հեռու՝ Փարիզի 16-րդ և 15-րդ շրջանների մեջև, չնայած վարչականորեն պատկանում է վերջինիս։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումը ստացել է նախկին Կարապի կղզուց, որը կառուցվել էր 1773 թվականին և հեռագայում միացվել Մարսի դաշտին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է 1825 թվականի որպես ամբարտակ, իսկ այժմ օգտագործվում է որպես Բիր Ակեյմ մետրոկամրջի հիմք։ Կղզու երկարությունը 890 մ է, լայնությունը՝ 20 մ։
Ընդհանուր տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզու արևմտյան հատվածում վեր է խոյանում Ազատության արձանի (46 մ) փոքրիկ պատճենը (11.5 մ)։ Շինությունը կանգնած է նյույորքյան արձանի ուղղությամբ, և ձախ ձեռքին պահում է «IV Juillet 1776 = XIV Juillet 1789» գրությամբ տախտակ, որը խորհրդանշում է ԱՄՆ-ի անկախության և Բաստիլի գրավման օրը։
Կղզու է անցնում Կարապի ծառուղին (ֆր.՝ l’Allée des Cygnes)՝ շրջանակված 322 ծառերով։
Կարապի կղզու արևելքով անցնում է 380 մ երկարությամբ Բիր Ակեյմ (ֆր.՝ Pont de Bir-Hakeim) երկհարկանի կամուրջը[1]․ վերին մակարդակով անցնում է Փարիզի մետրոպոլիտենի № 6 գիծը, ստորին մակարդակը նախատեսված է հետիոտների և տրանսպորտների համար։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Խորհրդանշական տախտակը
-
« IV Juillet 1776 = XIV Juillet 1789 » գրությունը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Paris: Pont de Bir Hakeim, abgerufen am 10. Juli 2009.