Կարապետ (գրիչ, Ղրիմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ
Ծնվել էXIV դար
ԾննդավայրՂրիմ
ԺանրերՄանրանկարչություն

Կարապետ, XIV դարի գրիչ, մանրանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրել և ստեղծագործել է Ղրիմում։ Մեզ հայտնի առաջին ձեռագիրը՝ Ավետարանը, ընդօրինակել է Սահակ Պարթևին պատկանող օրինակից. բոլորգիր է՝ զարդարված ավետարանիչների պատկերներով, խորաններով, լուսանցազարդերով։ Կարապետն ընդօրինակել է նաև մեկ այլ Ավետարան (1352թվական) և 4 Ճաշոց (1356 թվական, 1360 թվական, 1361 թվական և 1365 թվական)։ Կարապետից պահպանված վերջին ձեռագիրը նույնպես Ճաշոց է («Տարոյգիրք»). ընդօրինակել է 1381 թվականին (ձեռ. № 7447)։ Բոլոր ձեռագրերը պահվում են Մատենադարանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 14–րդ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (1301–1400 թվականներ, կազմակերպիչ՝ Լ. Խաչիկան), Երևան, 1950 թվական։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։