Կարապետ Թահմազյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թահմազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարապետ Թահմազյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1931[1] (93 տարեկան) |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Քաղաքացիություն | Սիրիա, ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Կոչում | պրոֆեսոր և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1976) |
Մասնագիտություն | քիմիկոս |
Կարապետ Ծերունի Թահմազյան (հունիսի 22, 1931[1], Հալեպ, Սիրիա), հայ քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1977): ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար (1986):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարապետ Թահմազյանը ծնվել է 1931 թվականի հունիսի 22-ին, Հալեպ քաղաքում։ Նախանական կրթությունը և միջնակարգ կրթության մի մասն ստացել է Հալեպի հայկական դպրոց-վարժարանում։ 1946 թվականին Թահմազյանների ընտանիքը հայրենադարձել է։ Ավարտել է Լենինականի թիվ 51 դպրոցը, 1950-1955 թվականներին սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիկա-տեխնոլոգիական ֆակուլտետում։ 1976-2002 թվականներին եղել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրգանական սինթեզի տեխնոլոգիայի և բնապահպանական ճարտարագիտության ամբիոնի վարիչ, 1988-2002 թվականներին՝ քիմիատեխնոլոգիական և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի դեկան[2]։
Աշխատանքները վերաբերում են չորրորդային ամոնիումային միացությունների ուսումնասիրությանը։ Հայտնաբերել է (Ա. Բաբայանի հետ՝ 1964 թվական) չորրորդային ամոնիումային միացությունների ներմոլեկուլային ցիկլմամբ վերախմբավորման ռեակցիան։ Ստացել է բարձր ջերմաստիճաններում մետաղական կառուցվածքները թթվային քայքայումից պաշտպանող արդյունավետ արգելակիչներ (ինհիբիտորներ), մշակել է արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերի մաքրման արդյունաբերական եղանակ։
Թահմազյանը հեղինակ է 200-ից ավելի գիտական աշխատանքների, մոտ 5 տասնյակ հեղինակային իրավունքների։ Հեղինակ է «Օրգանական քիմիայի» (հ. 1-3, 1992-1995), համահեղինակ՝ «Տեխնոլոգիական պրոցեսների տեսություն» (2003), «Արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերի վնասազերծման տեխնոլոգիաներ» (2005) ուսումնական ձեռնարկների։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են դոկտորական, թեկնածուական և մագիստրական բազմաթիվ թեզեր։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ (2002):
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուսանողների ինքնուրույն աշխատանքների մեթոդական ցուցումներ և ստուգողական առաջադրանքներ «Օրգանական քիմիա» դասընթացից, Թահմազյան Կարապետ Ծերունի, Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն ՀԽՍՀ, Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ Օրգանական սինթեզի քիմիայի և տեխնոլոգիայի ամբիոն, Երևան, Ա. հ, 1988[3]։
- Ածխաջրածինների հալոգենածանցյալներ, մեթոդական ձեռնարկ, Ա. հ., 1990[4][5]:
- Օրգանակա քիմիա, հ. 1-3, 1992-1995:
- Օրգանական քիմիա։ Դասախոսական տեքստ։ 3 մ, Թորոսյան Գագիկ Հովհաննեսի, Չերքեզյան Ա. Հ, Թահմազյան Կարապետ Ծերունի, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան, Տեսական քիմիայի սեկտոր, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Երևան, ՀՊՃՀ. հրատարակչություն, 1995-2003[6]։
- Օրգանական նյութերի սինթեզի քիմիական և տեխնոլոգիական գործընթացների տեսություն։ Թահմազյան Կարապետ Ծերունի, Բարձրագույն կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան Օրգանական նյութերի սինթեզի տեխնոլոգիաների և բնապահպանման ճարտարագիտության ամբիոն, Երևան, Ա. հ., 1999[7]:
- Օրգանական սինթեզի կինետիկական մոդելների օգտագործմամբ քիմիական գործընթացների օպտիմալ պարամետրերի հաշվառումը և իրականացումը։ Դասախոս. համառոտագիր, Թահմազյան Կարապետ Ծերունի, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևան, ՀՊՃՀ, 2003[8]։
- Կենսաբանական սինթետիկ ակտիվ նյութերի քիմիական տեխնոլոգիա։ Կուրսային նախագծման մեթոդական ցուցումներ, Հովհաննիսյան Գ. Պ, Այվազյան Գ. Բ., Թահմազյան Կարապետ Ծերունի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան. Օրգանական նյութերի սինթեզի տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության սեկտոր, Երևան, ՀՊՃՀ հրատարակչություն, 2003։
- Տեխնոլոգիական պրոցեսների տեսություն, 2003 (համահեղինակ)։
- Արդյունաբերական ջրային արտանետումների վնասազերծման տեխնոլոգիաներ և գործընթացներ։ Ուսումնական ձեռնարկ, Թահմազյան Կարապետ Ծերունի, Թահմազյան Ն. Կ, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևան, ՀՊՃՀ, 2005[9]։
- Թեստերի ժողովածու։ Թորոսյան Գագիկ Հովհաննեսի, Թադևոսյան Ա. Վ, Թահմազյան Կարապետ Ծերունի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) Քիմիկական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ. Օրգանական նյութերի սինթեզի տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ամբիոն, Երևան, Ճարտարագետ, 2010[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7724
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Թահմազյան, Կարապետ Ծերունի; Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն ՀՍՍՀ; Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, eds. (1988). Ուսանողների ինքնուրույն աշխատանքների մեթոդական ցուցումներ և ստուգողական առաջադրանքներ "Օրգանական քիմիա" դասընթացից. Երևան: Ա. հ.
- ↑ Թահմազյան, Կարապետ Ծերունի (1990). Ածխաջրածինների հալոգենածանցյալներ։ Մեթոդ. ձեռնարկ. Ա. հ. ISBN 9785807900203.
- ↑ Թահմազյան, Կարապետ Ծերունի; Չերքեզյան, Ալիսա Հարությունի (1990). Ածխաջրածինների հալոգենածանցյալներ։ Մեթոդական ձեռնարկ. ՀԽՍՀ ժողովրդական կրթության մինիստրություն, Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ. Երևան: Ա.հ. ISBN 9785807900203.
- ↑ Թորոսյան, Գագիկ Հովհաննեսի; Չերքեզյան, Ա Հ; Թահմազյան, Կարապետ Ծերունի; Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան; ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, eds. (1995). Օրգանական քիմիա։ Դասախոս. տեքստ։ 3 մ. Երևան: ՀՊՃՀ. հրատ.
- ↑ Թահմազյան, Կարապետ Ծերունի; Բարձրագույն կրթության և գիտության նախարարություն ՀՀ; Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, eds. (1999). Օրգանական նյութերի սինթեզի քիմիական և տեխնոլոգիական գործընթացների տեսություն. Երևան: Ա. հ.
- ↑ Թահմազյան, Կարապետ Ծերունի (2003). Օրգանական սինթեզի կինետիկական մոդելների օգտագործմամբ քիմիական գործընթացների օպտիմալ պարամետրերի հաշվառումը և իրականացումը։ Դասախոս. համառոտագիր. ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան. Երևան: ՀՊՃՀ.
- ↑ Թահմազյան, Կարապետ Ծերունի; Թահմազյան, Ն Կ (2005). Արդյունաբերական ջրային արտանետումների վնասազերծման տեխնոլոգիաներ և գործընթացներ։ Ուսումնական ձեռնարկ. Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան. Երևան: ՀՊՃՀ.
- ↑ Թորոսյան, Գագիկ Հովհաննեսի; Թադևոսյան, Ա Վ; Թահմազյան, Կարապետ Ծերունի; Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն; Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), eds. (2010). Թեստերի ժողովածու. Երևան: Ճարտարագետ. ISBN 9789939554587.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԿԱՐԱՊԵՏ ԾԵՐՈՒՆԻ ԹԱՀՄԱԶՅԱՆ։ ԾՆՆԴՅԱՆ 7 0 - ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ։. ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր։ Տեխնիկական գիտություններ, 54 (2). pp. 314-315. ISSN 0002-306X Արխիվացված 2019-07-03 Wayback Machine
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապետ Թահմազյան» հոդվածին։ |
|