Կարապետ Բազիկյան
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1924 |
---|---|
Ծննդավայր | Սալոնիկ, Հունաստան |
Մահացել է | դեկտեմբերի 6, 1989 (65 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1947) |
Մասնագիտություն | բժիշկ և ուռուցքաբան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1970) |
Վիքիդարան | Կարապետ Բազիկյան |
Կարապետ Լևոնի Բազիկյան (սեպտեմբերի 24, 1924, Սալոնիկ, Հունաստան - դեկտեմբերի 6, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, ուռուցքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1973): ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան (1967-1989):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարապետ Բազիկյանը ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 24-ին, Սալոնիկ (Հունաստան) քաղաքում։ 1947 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1953 թվականից եղել է Հանրապետական ուռուցքաբանության դիսպանսերի (1999 թվականից՝ Կարապետ Բազիկյանի անվան) գլխավոր բժիշկ[1]։
Աշխատանքները վերաբերում են Հայաստանում չարորակ ուռուցքների համաճարակաբանության, ուռուցքաբանության ծառայության կազմակերպման և պատմության հարցերին[1]։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է 1989 թվականի դեկտեմբերի 6-ին, Երևանում։ Թաղված է Թոխմախի գերեզմանատանը[2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղցկեղի վաղաժամ հայտնաբերումը և բուժումը։ Բազիկյան Կարապետ Լևոնի, ՀՍՍՀ Առողջապահության մինիստրության հանրապետական սանլուստուն, Երևան, «Հայաստան», 1979[3]։
- Эпидемиология рака в Армении и вопросы его профилактики, Е., 1972.
- Բժշկագիտությունը քաղցկեղի մասին։ Բազիկյան Կարապետ Լևոնի, ՀՍՍՀ Առողջապահության մինիստրության հանրապետական Սանլուստուն, Երևան, Հայաստան, 1969[4]։
- Ի՞նչ պետք է գիտենալ քաղցկեղի մասին։ Բազիկյան Կարապետ Լևոնի, ՀՍՍՌ Առողջապահության մինիստրության ռեսպուբլիկական սանլուստուն, Երևան, Հայպետհրատ, 1964[5]։
- Քաղցկեղը, նրա պրոֆիլակտիկան և բուժումը, Բազիկյան Կարապետ Լևոնի, ՀՍՍՌ Առողջապահության մինիստրություն, Երևան, Հայպետհրատ, 1957[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 192։
- ↑ «The memorial of Bazikyan Karapet (Կարապետ Բազիկյան Լեվոնի) buried at Yerevan's Tokhmakh cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2019-06-08
- ↑ Բազիկյան Կարապետ Լևոնի (1979)։ Քաղցկեղի վաղաժամ հայտնաբերումը և բուժումը։ ՀՍՍՀ Առողջապահության մինիստրության հանրապետական սանլուստուն։ Երևան: Հայաստան
- ↑ Բազիկյան Կարապետ Լևոնի (1969)։ Բժշկագիտությունը քաղցկեղի մասին։ ՀՍՍՀ Առողջապահության մինիստրության հանրապետական Սանլուստուն։ Երևան: Հայաստան
- ↑ Բազիկյան Կարապետ Լևոնի (1964)։ Ի՞նչ պետք է գիտենալ քաղցկեղի մասին։ ՀՍՍՌ Առողջապահության մինիստրության ռեսպուբլիկական սանլուստուն։ Երևան: Հայպետհրատ
- ↑ Բազիկյան Կարապետ Լևոնի (1957)։ Քաղցկեղը, նրա պրոֆիլակտիկան և բուժումը։ ՀՍՍՌ Առողջապահության մինիստրություն։ Երևան: Հայպետհրատ
- Սեպտեմբերի 24 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Սալոնիկ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 6 մահեր
- 1989 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- Հայ ուռուցքաբաններ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ