Կարապետ Անդրանիկյան
Կարապետ Հովսեփի Անդրանիկյան, Գարաբեդ Ժոզեֆի Անտրանիկյան գերմ.՝ Garabed Antranikian | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1951 (72 տարեկան) |
Ծննդավայր | Ամման, Հորդանան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Պաշտոն | Հարբուրգի տեխնիկական համալսարանի նախագահ[1] |
Անդամակցություն | Academy of Sciences and Humanities in Hamburg? և Գիտության և ճառտարագիտության ակադեմիա |
Պարգևներ |
Կարապետ Հովսեփի Անդրանիկյան, Գարաբեդ Ժոզեֆի Անտրանիկյան (ապրիլի 30, 1951[2], Ամման, Հորդանան[2]), հայ մանրէաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1989)։ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (2002)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1970-1976 թվականներին սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանի կենսաբանության բաժնում։ 1977-1988 թվականներին աշխատել է Գերմանիայի Գյոթինգենի համալսարանի մանրէաբանության ինստիտուտում, 1989 թվականից՝ Համբուրգի տեխնիակական համալսարանի պրոֆեսոր, 1990 թվականից՝ նույն համալսարանի մանրէաբանության ինստիտուտի տնօրեն։
1993-1999 թվականներին և 1997-1999 թվականներին՝ էքստրեմոֆիլ մանրէների կենսատեխնոլոգիայի ուսումնասիրության և կիրառման համաեվրոպական համալիր ԳԱ տարբեր ծրագրերի ղեկավար։ 2011 թվականից Համբուրգի տեխնիկական համալսարանի նախագահն է[3]
Աշխատանքները վերաբերում են Էքստրեմոֆիլ մանրէների կենսատեխնոլոգիային[4][5]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիայի Դաշնային նախագահի «Ավանդական պարգև», 2004
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գերմանահայ կենսաբան Կարապետ Անդրանիկյանը դարձել է TUHH նախագահ
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #109822382 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Professor Garabed Antranikian - President of the Hamburg University of Technology»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2015-06-29
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Hamburg Teknik Üniversitesi rektörlüğüne bir Ermeni getirildi:Hamburg Teknik Üniversitesi (TUHH) rektörlüğüne bir Ermeni bilim adamı getirildi. Mikrobiyolog Karapet Andranikyan üiversite rektörü olarak görevine 1 Nisan 2011’de resmen başlıyor
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Prof. Dr. Dr. Garabed Antranikian(չաշխատող հղում)
- Garabed Antranikian
|