Ալեքսանդր Կարապետյանը ծնվել է հայկական ընտանիքում, մինչև 11 տարեկանն ապրել է Վրաստանում։ Հետո ազգականների հետ մեկնել է Գերմանիա, որտեղ սկսել է զբաղվել ֆուտբոլով Երկրորդ Բունդեսլիգայի ակումբի դպրոցում։ Նա խոստովանել է, որ լավ չգիտի ո՛չ հայերեն, ո՛չ վրացերեն, փոխարենը ազատ տիրապետում է գերմաներենին։ Գերմանական անձնագիր ստանալու համար նա ստիպված է եղել հրաժարվել վրացական անձնագրից, սակայն ասել է, թե ունեցել է միայն մեկ երազանք՝ խաղալ Հայաստանի հավաքականում։