Ալեքսանդր Կարապետյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալեքսանդր Կարապետյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Հայաստան Հայաստան
Վրաստան Վրաստան
Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 23, 1987(1987-12-23)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, ԽՍՀՄ
Հասակ 184 սմ
Քաշ 83 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Լյուքսեմբուրգ Պրոգրես Նիդերկորն
Համար 87
Պատանեկան կարիերա
Գերմանիա Գրյուն Վայս
Գերմանիա Վիսբադեն
Գերմանիա Լինդենհոլցհաուզեն
Գերմանիա Գոնսենհայմ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2009 Գերմանիա Վեեն 12 (0)
2009-2010 Գերմանիա Օբերնոյլանդ 31 (9)
2010-2012 Գերմանիա Էլվերսբերգ 15 (2)
2012 Գերմանիա Համբուրգ 16 (9)
2012-2013 Լյուքսեմբուրգ Ֆ91 Դյուդելանժ 5 (2)
2014 Լյուքսեմբուրգ Գրեվենմահեր 12 (10)
2014-2015 Լյուքսեմբուրգ Ֆ91 Դյուդելանժ 24 (15)
2015-2017 Լյուքսեմբուրգ Վիկտորիա Ռոսպորտ 35 (25)
2017-մ.հ. Լյուքսեմբուրգ Պրոգրես Նիդերկորն 23 (29)
Մարզչական կարիերա
2014 Հայաստան Հայաստան 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսանդր Կարապետյան (դեկտեմբերի 23, 1987(1987-12-23)[1], Թբիլիսի, ԽՍՀՄ), գերմանահայ ֆուտբոլիստ, «Պրոգրես Նիդերկորն» ակումբի հարձակվող, նախկինում եղել է Հայաստանի ազգային հավաքականի խաղացող:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Կարապետյանը ծնվել է հայկական ընտանիքում, մինչև 11 տարեկանն ապրել է Վրաստանում: Հետո ազգականների հետ մեկնել է Գերմանիա, որտեղ սկսել է զբաղվել ֆուտբոլով Երկրորդ Բունդեսլիգայի ակումբի դպրոցում: Նա խոստովանել է, որ լավ չգիտի ո՛չ հայերեն, ո՛չ վրացերեն, փոխարենը ազատ տիրապետում է գերմաներենին: Գերմանական անձնագիր ստանալու համար նա ստիպված է եղել հրաժարվել վրացական անձնագրից, սակայն ասել է, թե ունեցել է միայն մեկ երազանք՝ խաղալ Հայաստանի հավաքականում:

2014 թվականի հոկտեմբերի 11-ին Ալեքսանդր Կարապետյանը կատարել է իր նորամուտը Հայաստանի ֆուտբոլի հավաքականում՝ փոխարինման դուրս գալով Սերբիայի ֆուտբոլի հավաքականի դեմ խաղի վերջին րոպեներին[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]