Կատրի Կուլմունի
Կատրի Կուլմունի ֆիններեն՝ Katri Kulmuni | ||
![]() | ||
| ||
---|---|---|
2019 թվականի դեկտեմբերի 10 | ||
| ||
Նախորդող | Միկա Լինտիլյա | |
Կուսակցություն՝ | Ֆիննական կենտրոն | |
Կրթություն՝ | Լապլանդիայի համալսարան և Tornion yhteislyseon lukio? (2006) | |
Գիտական աստիճան՝ | մագիստրոս (2018) | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | սեպտեմբերի 4, 1987[1][2] (36 տարեկան) | |
Ծննդավայր | Tornio, Լապլանդիա, Ֆինլանդիա[1][2] | |
Քաղաքացիություն | ![]() | |
Ի ծնե անուն | ֆիններեն՝ Katri Briitta Ilona Kulmuni | |
Կայք՝ | katrikulmuni.fi | |
Պարգևներ | ||
Կատրի Բրիիթա Իլոնա Կուլմունի (ֆիններեն՝ Katri Briitta Ilona Kulmuni, սեպտեմբերի 4, 1987[1][2], Tornio, Լապլանդիա, Ֆինլանդիա[1][2]), ֆինն քաղաքական գործիչ, 2019 թվականի սեպտեմբերի 7-ից՝ «Ֆինլանդիայի կենտրոն» կուսակցության ներկայացուցիչ։ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին կազմավորված Մարինի կաբինետում զբաղեցնում է Ֆինանսների նախարարի պաշտոնը։ 2019 թվականի սեպտեմբերի 12-ից վարչապետի տեղակալն է։ 2015 թվականի ապրիլի 19-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Լապլանդիայի ընտրատարածքից ընտրվել է Էդուսկունտայի պատգամավոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատրի Կուլմունին ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 4-ին Թորնիոյում։ 2006 թվականին ավարտել է գիմնազիան։ 2010 թվականին ավարտել է Լապլանդիայի համալսարանը՝ ստանալով հասարակական գիտությունների բակալավրի աստիճան։ 2018 թվականին ստացել է հասարակական գիտությունների մագիստրոսի աստիճան։
Արագ սննդի ռեստորանում աշխատել է գանձապահ[3]։
2010 թվականի դեկտեմբերից մինչև 2011 թվականի հունիսն աշխատել է արտաքին առևտրի և զարգացման նախարար Պաավո Վյայուրյունենի մամուլի քարտուղար։ 2015 թվականի ապրիլի 19-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Լապլանդիայի ընտրատարածքից ընտրվել է 37-րդ գումարման Էդուսկունտայի (խորհրդարան) պատգամավոր՝ հավաքելով 9702 ձայն։ 2015 թվականից «Ֆինլանդիա - Ռուսաստան» ընկերության նախագահն է։ 2019 թվականի հունիսի 6-ին Ռինեի կաբինետում հրաժարվել է պաշտոնից՝ տնտեսական զարգացման նախարարի պաշտոնին անցնելու պատճառով։
2019 թվականի ապրիլի 14-ի խորհրդարանական ընտրություններում երկրորդ ժամկետով վերընտրվել է Էդուսկունտայի պատգամավոր՝ հավաքելով 8423 ձայն։
2019 թվականի սեպտեմբերին Կուվոլում կայացած արտահերթ կուսակցական համագումարում «Ֆինլանդիայի կենտրոն» կուսակցության նախագահի ընտրություններում Կատրի Կուլմունիի օգտին տրվել է 1092 ձայն, իսկ Անտի Կայկոնենի օգտին՝ 829 ձայն[4]։
2019 թվականի սեպտեմբերին նշանակվել է վարչապետի տեղակալ։
2019 թվականի դեկտեմբերի 10-ին Մարինի կաբինետում ստացել է Ֆինանսների նախարարի պաշտոնը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.eduskunta.fi/EN/kansanedustajat/Pages/1340.aspx
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.eduskunta.fi/FI/kansanedustajat/Sivut/1340.aspx
- ↑ Мазикина, Лилит (2019-12-18)։ «Как «молодая шпана» управляет Финляндией: Дочь однополой пары, «Пеппи Длинныйчулок» и другие женщины у власти»։ Kulturologia.Ru։ Վերցված է 2019-12-19
- ↑ «Новым председателем «Центра» стала Катри Кулмуни»։ Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle։ 2019-09-07։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-14-ին։ Վերցված է 2019-09-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|