Կատվի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատվի օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՕգոստոսի 8
Հաստատված2002

Կատվի օր (կատուների օր), ոչ պաշտոնական տոն կատուների պատվին, որը նշվում է ամբողջ աշխարհում։ Այդ օրը մարդիկ մեծարում են այդ կենդանիների արժանիքները, ցույց են տալիս նրանց իրենց հարգանքն ու սերը։

2002 թվականից ի վեր՝ կատուների միջազգային օր է ճանաչվել օգոստոսի 8-ը։ Դրա նախաձեռնողը Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամն է[1]։ Որոշ երկրներում կատուների օրը նշվում է այլ օրերին։

Օրվա տոնում տարբեր երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում կատուների օրը նշվում է մարտի 1-ին[2][3]։ Առաջին անգամ տոնը Ռուսաստանում կազմակերպվել է 2004 թվականին կատուների մոսկովյան թանգարանի և «Կատու և շուն» (ռուս.՝ «Кот и пёс») ամսագրի և թերթի խմբագրության կողմից։

ԱՄՆ-ում Կատվի օրը հոկտեմբերի 29-ն է։ Ըստ Կատվի ազգային օրվա կայքի[4]՝ տոնը նշվում է 2005 թվականից՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելման ամերիկյան ընկերության աջակցությամբ[5][6]։

Ճապոնիայում կատվի օրը նշվում է փետրվարի 22-ին։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ճապոներենում կատվի մլավոցը հնչում է որպես «նյան-նյան-նյան»։ «Նյանը» կարող է նաև նշանակել «երկու», իսկ «երկու-երկու-երկու» բառաշարքը կարելի է գնահատել իբրև փետրվարի 22։ Այդ օրը Տոկիոյում անցկացվում է կատուների օրվա փառատոնը, որտեղ կատուները մրցանակներ են շահում ամենայուրահատուկ պահվածքի համար։ Տոնն անցկացվում է 1987 թվականից, երբ հարցման արդյունքների հիման վրա այն առաջին անգամ կազմակերպեց կատուների օրվա գործադիր կոմիտեն՝ կերի արտադրության կազմակերպության հետ համատեղ[7]։

Լեհաստանում կատվի օրը նշվում է փետրվարի 17-ին։ Տոնի մասնակիցները խաղում են բրդյա կծիկներով և օրվա ավարտին բոլորը հայտնվում են գունավոր թելերով փաթաթված վիճակում[8]։

Իտալիայում նոյեմբերի 17-ին տոնում են սև կատվի օրը (ինկվիզիցիայի ժամանակ նրանց ոչնչացնում էին, քանի որ նման կատուներին համարում էին սատանայի օգնականներ)[8]։

Յուրաքանչյուր երեք տարին մեկ՝ մայիսի երկրորդ կիրակի օրը, Բելգիայի Իպր քաղաքում անցկացվում է կատվային շքերթ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. International Cat Day 2014: Cat Lovers Worldwide Celebrate Feline Obsession, International Business Times, IBT Media Inc. (9 August 2014). Дата обращения 10 августа 2014.
  2. http://womanadvice.ru/
  3. 1 марта в России отмечают День кошек
  4. «NationalCatDay.com». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  5. Editors of Chase's Calendar of Events. Chase's Calendar of Events, 2011 Edition : The Ultimate Go-to Guide for Special Days, Weeks and Months: The Ultimate Go-to Guide for Special Days, Weeks and Months. — McGraw Hill Professional, 9 сентября 2010. — «NATIONAL CAT DAY. Oct 29. Every year approximately 4 million cats enter shelters—and 1–2 million are euthanized. Often cats are overlooked and under-appreciated because they don't usually have jobs like dogs. Yet cats still lower blood ...». — ISBN 978-0-07-174027-2.
  6. Visser, Nick. National Cat Day 2013: It's Time To Celebrate Our Feline Pals, Huffingtonpost.com (October 29, 2013). Дата обращения 29 октября 2013.
  7. «22 февраля». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  8. 8,0 8,1 8,2 Когда празднуется день кошек?