Կատուն և ծաղրածուն (մուլտֆիլմ)
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ժանր | Բուֆոնադ |
Ռեժիսոր | Նատալյա Գոլովանովա |
Հնչյունավորում | Նիկոլայ Կարաչենցով և Վսևոլոդ Լարիոնով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1988 |
«Կատուն և ծաղրածուն», խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1988 թվականին՝ ռեժիսոր Նատալյա Գոլովանովայի կողմից։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմը նկարահանված է ծաղրական ոճով, պատմում է երկար տարիներ կրկեսում աշխատած և իր կյանքում շատ բան տեսած ծեր ծաղրածուի և տարբեր առարկաների վերածվող կախարդական կատվի մասին։ Մուլտֆիլմում ներկայացվում է հերոսների և նրանց բնավորության միջև լարված պայքար․ մի կողմում քաղաքավարի, հեզ ու փորձառու տարեց ծաղրածուն է, մյուս կողմում` միամիտ, կռվարար և և հաճախ կոպիտ կատուն։ Այս ամենն ավարտվում է նրանով, որ կատուն վերածվում է տղայի։
Կատու-Նիկոլայ Կարաչենցով.
Ծաղրածու-Վսևոլոդ Լարիոնավ
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նկարիչներ-Ա. Գորևա, Ե. Գագարինա, Մ. Իգնատենկո, Յուլյա Սոմինա, Մ. Ալեքսանդրովա, Ն. Նազարովա
- Ռեժիսորի օգնական-Լ. Մոռոզովա
- Մոնտաժող-Ի․ Գերասիմովա
- Խմբագիր-Տ. Պապորովա
- Նկարահանող խմբի տնօրեն-Օ. Խրուլևա
Վերաթողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմը բազմիցս թողարկվել է DVD ձևաչափով, մուլտֆիլմերի «Ռուսական անիմացիայի վարպետներ․ չորրորդ թողարկում»[1] և «Կատուներ» («Սոյուզմուլտֆիլմ»)[2] հավաքածուներում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Кот и клоун»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|