Կատի Սարկ
«Կատի Սարկ» (անգլ.՝ Cutty Sark), ամենահայտնի և մինչև 21-րդ դար հասած միակ թեյ տեղափոխող նավն է։ Կառուցվել է 1869 թվականին։ 20-րդ դարի կեսերից համարվում է նավ-թանգարան և գտնվում է Գրինվիչում (Մեծ Բրիտանիա)։ Նավը լրջորեն վնասվել է 2007 թվականի մայիսի 21-ի հրդեհից[1]։ Վերականգնումից հետո երկրորդ բացումը եղել է 2012 թվականին[2]։
Նավի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կատի Սարկի» ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նավը նախագծվել է Հերկուլես Լինտոնի կողմից, կառուցվել և Կլայդ գետ է բաց թողնվել 1869 թվականի նոյեմբերի 23-ին շոտլանդական Դամբարտոն քաղաքում Սքոթ և Լինթոն ընկերության կողմից Ջոն «Ջոկ» Ուիլս` «Սպիտակ ծղոտե գլխարկ» անունով հայտնի կապիտանի պատվերով:Կապիտանին պետք էր ամենաարագընթաց նավը Չինաստանից թեյ տեղափոխելու համար։
Անվան պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շոտլանդերենից թարգմանաբար «Կատի Սարկը» նշանակում է կարճ վերնաշապիկ։ Անվան ծագումը բացահայտված չէ։ Կա մի աղբյուր, ըստ որի Ջոն Ուիլիսը նավի անվանումը տվել է մի նկարից, որտեղ պատկերված էր գիշերային կարճ վերնաշապիկով մի երիտասարդ ու հմայիչ թռչող կախարդ։ Ըստ մեկ այլ աղբյուրի[3]` նավապետը ցանկացել է նավն անվանել «Ծովային կախարդ», բայց պարզվել է, որ այդ անունը կրող նավ արդեն կա։ Եվ այսպիսով նա նավն անվանեց «Կատի Սարկ», Ռոբերտ Բյորնսի «Տեմ Օշենտեր» պոեմի[4] հերոս երիտասարդ և չքնաղ կախարդի անունով։ Ըստ սյուժեի, կախարդն ընկանում է Տոմի հետևից և վերջին րոպեին բռնում է նրա ձիու պոչից։ Նավի դիմացի հատվածը նման է կարճ վերնաշապիկով կախարդին` ձեռքում մի փունջ ձիու մազ սեղմած և առաջ պարզած։
Հայտնիության պատճառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նավն օգտագործվել է Չինաստանից թեյ բերելու նպատակով, որտեղ այդ ժամանակ դաժան մրցավազք էր ընթանում Աֆրիկայի շուրջ։ Այս մրցավազքի մրցանակն ակնհայտ շահույթ էր նրանց համար, ովքեր կտեղափոխեյին նոր մշակաբույսերից ստացված առաջին թեյը։ Այս մրցավազքում «Կատի Սարկը» ոչ մի յուրահատուկ բանով չէր առանձնանում։ Նա իր ճանաչումը ձեռք բերեց 1872 թվականին «Ֆերմոպիլ» նավի հետ կայացած արագության մրցույթում։ Երկու նավերը միաժամանակ հուլիսի 18-ին դուրս եկան Շանհայից, երկու շաբաթից փոթորկի ժամանակ նավը կորցրեց ղեկը, և նավապետ Մաուդին նավը քամուց պաշտպանեց լողացող խարիսխի միջոցով, մինչև տախտակամածից հանեցին պահուստային ղեկը։ Աշխատանքը տևեց 7 օր, մինչև կատաղի փոթորիկը կհանդարտվեր։ Վերակառուցման աշխատանքներց հետո «Կատի Սարկը» հասավ Լոնդոն «Ֆերմոպիլից» մեկ շաբաթ ուշ (հոկտեմբերի 18-ին)` ճանապարհորդության վրա ծախսելով 122 օր։ Այնուամենայնիվ, նավը միշտ կհիշվեր պատմության մեջ նրա համար, որ նավի նավապետը վթարից հետո ոչ միայն չէր հանձնվել, այլև որոշում էր կայացրել շարունակել մրցավազքը բաց ծովում ղեկ ունենալու պատրանք ստեղծելով, և դրա պատճառով ընդամենը մեկ շաբաթ էր կորցրել։
Պատմության ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որքան էլ որ գոյություն ունեին զրույցներ և հիացումներ ծովային նավագնացության մասին, տնտեսությունը ի վերջո արեց իրենը։ Արդյունքում կլիպերները փոխարինվեցին շոգենավերով, որոնք թեկուզ դանդաղ էին, բայց ապահովում էին թեյի կայուն ներկրում Սուեզի ջրանցքով։ Դրանից հետո «Կատի Սարկը» իրեն հրաշալի դրսևորեց Ավստրալիայից բուրդ տեղափոխելու գործում` 77 օրում հասնելով Անգլիա։ Նավի լավագույն ռեկորդը սահմանել է 363 մղոն մեկ օրում, ինչն իրոք ռեկորդ է նման չափսերի նավի համար։ 1895 թվականին նավապետ Ուիլիսը նավը վաճառել է պորտուգալական «Ֆերեյրա» ընկերությանը։ Դրանից հետո նավը դեռ մի քանի անգամ վերավաճառեցին և վերագործակցեցին մինչև 1922 թվականը, երբ նավը գնվեց նավապետ Ուիլֆրեդ Դոումենի կողմից։ Նա վերականգնեց նավի հին տեսքը` նրան տալով կենադանություն և սկսեց օգտագործել այն, որպես ստացիոնար ուսման նավ։
«Կատի Սարկն» այսօր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհավատալի է, բայց թեյի նավերից «Կատի սարկին» սպասվում էր ամենաերջանիկ ապագան։ Այն չմոլորվեց ծովում, չմասնատվեց, այլ 1954 թվականին ընդմիշտ մնաց չորային դոկ Գրինվիչում։ Նավը համարվում է զբոսաշրջային լավագույն կենտրոններց մեկը։ Նավի անունով կոչվել է վիսկիի տեսակներից մեկը, որի պիտակին պատկերված է նավը։ Դրա արտադրողը Berry Brothers and Rudd ընկերությունն է։
Հրդեհ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի մայիս 21 վաղ առավոտյան Կատի Սարկ նավում հրդեհ բռնկվեց։ Կրակն արագ տեմպերով վնասեց ամբողջ նավը, վնասելով արտաքին մակերևույթի 80%-ը։ Հրդեհից հետո Կատի Սարկի ներկայացուցիչ Կրիս Լիվենտը նշեց, որ նավը մասամբ կվերականգնի իր նախկին տեսքով։ Բրիտանիայի ազգային սիմվոլի վերականգնողական աշխատանքներին իր աջակցությունը հայտնեց նաև բրիտանակաան կառավարությունը։ Ըստ տվյալների` նավի վերականգնողական աշխատանքները միասին կազմում էին 10 միլիոն ֆունտ ստերլինգ։ Շինարարության համար անհրաժեշտ ապրանքների ցուցակը կազմում էր 25 միլիոն ֆունտ[5]։ Վերականգնողական աշխատանքները խլեցին 5 տարի։ Երկրորդ բացումը կայացավ 2012 թվականի ապրիլի 25-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ BBC NEWS | UK | England | London | Blaze ravages historic Cutty Sark
- ↑ Queen to reopen the Cutty Sark next spring — Wharf
- ↑ История клипера «Катти Сарк»
- ↑ Greenwich Guide — The Cutty Sark
- ↑ «Главные новости часа | Происшествия | Лента новостей ՌԻԱ Նովոստի». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.