Կատալոնյան կրեմ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կատալոնյան կրեմի բաղադրիչները | |
կատալոնական խոհանոց | |
Ենթատեսակ | Քաստարդ |
Առաջացման երկիր | Կատալոնիա |
Crema catalana Վիքիպահեստում |
Կատալոնյան կրեմ (կատ. La Creme) կամ Սուրբ Հովսեփի կրեմ-աղանդեր, կատալոնական խոհանոցի ազգային ճաշ։ Նման է ֆրանսիական կրեմ-բրյուլեին, բայց պատրաստվում է ոչ թե կաթի սերուցքով, այլ կաթով։
Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր բաղադրիչները՝ կաթ, ձու (միայն դեղնուց), շաքարավազ։ Երբեմն ավելացնում են համեմունքներ, դարչին, վանիլ։ Սառչելուց հետո սառը կրեմը ծածկում են շաքարավազով և ենթարկում են բարձր ջերմաստիճանների, որպեսզի շաքարավազը դառնա խրթխրթան։ Որոշ բաղադրատոմսերում ավելացնում են նաև օսլա կամ ալյուր։
Իր երկրորդ անվանումը եկել է այն բանից, որ կրեմը համարվում է ազգային ճաշ՝ Հովսեփի օրվան, որը նշվում է մարտի 19-ին։