Կատալոնական ավանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կատալոնական ավանակ

Կատալոնական ավանակ (Equus asinus var. catalana), ավանակների վերացող տեսակ, որոնք բնակվում են Կատալոնիայի տարածքում։ Ներկայումս կատալոնական ավանակները բնակվում են միայն Իսպանիայի հյուսիսային շրջաններում՝ մասնավորապես Բարսելոնա նահանգում, Օլոտում և Պուչսերդայում[1]։

Ավանակի այս տեսակը Կատալոնիայում սկսել են բուծել միջնադարյան ժամանակաշրջանից սկսած։ Շատ արագ այս կենդանին հիմնականում իր համբերատարության և ուժի շնորհիվ դարձավ բավականին տարածված, և գրեթե բոլոր գյուղական շրջաններում շատ էին օգտագործում ավանակի ուժը։ ԱՄՆ-ում արդյունաբերության հետագա փուլերի զարգացումը տեղի ունեցավ 18-19-րդ դարերում։

Ամերիկացիները Կատալոնիայից ներկրել էին կատալոնական ավանակներին, որոնց ուժը օգտագործվեց գնացքի գծերի կառուցման ժամանակ[2]։ 20-րդ դարում արդյունաբերության զարգացման հետ մեկտեղ գնալով սկսեցին ավելի քիչ օգտագործել կենդանիների ուժը, և նրանց փոխարինելու եկան նոր սարքավորումները և տեխնիկաները։ Կատալոնական ավանակների պահանջարկը շատ արագ նվազեց։ Նախկինում եթե մոտավորապես հաշվում էին 50 հազար կատալոնական ավանակ, ապա այսօրվա տվյալներով հաշվում են մոտ 400 ավանակ, ընդ որում դրանցից 100 գտնվում են Կատալոնիայի տարածքներից դուրս[2]։

Անատոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոնական ավանակը իր չափերով ամենամեծն ու ամենաբարձրահասակն է ավանակների այլ տեսակերի հետ համեմատած։ Այս տեսակի կենդանիների միջին բարձրությունը 1,65 մ է, ունեն բավականին երկար և բարակ վերջավորություններ[3]։ Մազածածկույթը հինականում մուգ գույնի է, ունի կարճ մազեր հիմնականում փորի հատվածում և աչքերի շուրջը, իսկ դունչր բաց մոխրագույն է։ Ձմռանը մազերը ավելի երկարում են և ունենում են մուգ դարչնագուն գույն։ Կատալոնական ավանակի տարբերակիչ հիմնական գծերից մեկը մկրատաձև ականջներն են, որոնք բավականին ամուր են և միշտ ուղիղ[1]։

Կատալոնիայի ոչ պաշտոնական խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոնական ավանակի պատկերով տնային հողաթափիկներ

Կատալոնական ավանակը (կատ.՝ El Burro Catalán կամ El ruc català) համարվում է Կատալոնիայի ոչ պաշտոնական խորհրդանիշը։ 1956 թվականին Grupo Osborne ընկերությունը, որը զբաղվում էր բրենդիի արտադրությամբ, իր խորհրդանիշ ընտրեց ցլի սև պատկերը («Օսբորնի ցուլ»), որը շատ կարճ ժամանակ անց դարձավ Իսպանիայի խորհրդանիշը։ Քաղաքական ակտիվ պայքարը Կատալոնիայի անկախացման համար հանգեցրեց նրան, որ կատալոնացիները իրենց համար ընտրեցին Օսբորնի ցլին հակառակ կենդանի՝ ավանակին և դարձրեցին իրենց խորհրդանիշը։ Եվ եթե Օսբորնի ցուլը խորհրդանշում էր ուժ, ծուլություն և ագրեսիվ վարքագիծ, ապա կատալոնական ավանակը խորհրդանշում էր աշխատասիրություն, համառություն և ջանասիրություն[2]։

Մեքենայի վրա փակցված կպչուն թերթիկ

Կատալոնական ավանակի սխեմատիկ պատկերը առաջին անգամ ներկայացրել են Սան Կուգատ դել Վալյես նահանգի Eloi Alegre կազմակերպության գրաֆիկական դիզայներները 2000 թվականին։ Հաջորդ, ավելի ժամանակակից տարբերակը ներկայացրել են Ժուան Սալան և Ալեքս Ֆեռեյրոն, որոնք 2004 թվականին պայմանագիր էին կնքել Ալեգրե ընկերության հետ այդ խորհրդանիշը օգտագործելու մասին։ 2007 թվականին դատարանը 2 խորհրդանիշների հեղինակին էլ տվեց հեղինակային իրավունքներ[4]։ Ներկայումս կատալոնական ավանակի պատկերը հանդիպում է գրեթե ամենուր՝ հատկապես Բարսելոնայում և հարակից շրջաններում։ Հանդես է գալիս հիմնականում կպչուն թղթերի տեսքով, որոնք կպցվում են ավտոմեքենաների վրա, ինչպես նաև մարզահագուստների, մարզակոշիկների և այլ սպորտային պարագաների վրա ապլիկացիների տեսքով։

Իսպանիայի տարածքում գոյություն ունեն մի շարք նման խորհրդանիշներ, որոնցից յուրաքանչյուրը ցույց է տալիս, թե որ տարածաշրջանին որ կենդանին է բնորոշ։ Նմանատիպ խորհրդանիշներից են բասկյան ոչխարը և գալիսյան կովը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 А. Ф. Доброхотов Частное животноводство / Ю. О. Азаренко. — Сельхозгиз, 1949.
  2. 2,0 2,1 2,2 Мария Голова։ «Каталонские ослы вымирают»։ infox.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 2009-05-22 
  3. «Информация о каталонском осле (կատ.)»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 22.05.2009 
  4. Avui, 13.02.2007, с.28

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]