Կավնոս
Բնակավայր | ||
---|---|---|
Կավնոս | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Dalyan?, Մուղլայի մարզ և Ֆեթհիյե | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Պաշտոնական կայք | muze.gov.tr/kaunos-en | |
| ||
Կավնոս (կարի․՝ kbdynš[1], հուն․՝ Καΰνος, անգլ.՝ Kaunos, Կաունոս), հնագույն քաղաք Կարիայում։ Ներկայում պահպանվում են նրա ավերակները Թուրքիայի Մուղլայի մարզում՝ ժամանակակից Դալյան քաղաքի մերձակայքում։
Քաղաքի մեծ մասը գտնվել է Կալբիս (Calbis[2]) գետի արևմտյան ափին, որը ծառայել է որպես Կարիայի սահմանը Լիկիայի հետ։ Գտնվելով Կարիայի սահմաններում[3], քաղաքը, այնուամենայնիվ, չի պատկանել կարիական կամ հունական գաղութների թվին։ Նրա բնակչությունը տարբերվել է շրջակա ցեղերից։
Հին հունական առասպելի համաձայն՝ քաղաքը հիմնել է Միլետոսի որդին՝ Կավնոսը, որը փախել է այս շրջան իր քրոջ՝ Բիբլիսի հետ ողբերգական հարաբերությունների պատճառով[4]։ Հնում Միլեթ քաղաքը եղել է կարիական, ինչը վկայում է Կավնոսի՝ Կարիայի բնակչության հետ ունեցած կապի մասին։ Հերոդոտոսը, որ բնակվել է Կարիայում գտնվող Հալիկառնաս քաղաքում, Կավնոսի բնակիչների մասին գրել է (1.172)․
«Ինչ վերաբերում է կավնոսցիներին, ապա նրանք, կարծում եմ, [մայրցամաքի] բնիկներ են, նրանք իրենք, այնուամենայնիվ, իրենց համարում են Կրետեից եկածներ։ Նրանց լեզուն է նման կարիերենին, թե, ընդհակառակը, կարիերենն է նման կավիերենին, ես հաստատ չեմ կարող որոշել։ Սովորույթներով նրանք շատ տարբեր են ոչ միայն կարիացիներից, այլև բոլոր մյուս ժողովուրդներից»։
Կավնոսը դիմադրել է պարսից արքայի հրամանատար Կյուրոս Հարփագուսին, բայց ենթարկվել է մ.թ.ա. 540-ականներին։
Կավնոսը հայտնի քանդակագործ Պրոտոգենեսի ծննդավայրն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Adiego, I. (2010) Recent decipherment of the Carian // Hellenistic Karia. Bordeaux
- ↑ Ժամանակակից անվանումը՝ Դալյան։
- ↑ Կաունասի արևելյան մասը գտնվել է Լիկիայի տարածքում։
- ↑ Щукарев А. Н. (1890–1907). «Кавн». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կավնոս» հոդվածին։ |
|