Հարփագուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարպագուս, հետևում Կյուրոս Բ Մեծ (18- րդ դար Գոբելեն).

Հարփագուս հայտնի է նաև որպես Հարփագոս կամ Հարփարգուս (Անտիկ Հունաստան Ἅρπαγος; Akkadian: Arbaku մ.թ.ա. 7-րդ դար - մ.թ.ա. 6-րդ դար), եղել է մ.թ.ա. 6-րդ դարի գեներալ Հերոդոտոսի կարծիքով, գեներալ է դարձել Կյուրոսի գահ բարձրանալուց հետո Պասարգադի մոտ տեղի ունեցած ճակատամարտի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հերոդոտոսի պատմության` Հարփագուսը եղել է Միջին արքայական տան անդամ, որը ծառայել է Աստիագեսին` Մեդիայի վերջին թագավորին։

Աստիագեսը ուղարկում է Հարփագուսին Կյուրոսին սպանելու
Հարփագուսը մանուկ Կյուրոսին տալիս է հովվին Սեբաստիանո Ռիչի (1659–1734)
Աստիագես թագավորը Հարփագուսին ղեկավարել է տալիս իր բանակը Յան Մոի (1535-1550).

Երբ Աստիագեսը լուր է ստանում, որ Կյուրոսը ուժերը հավաքում է, հրամայում է Հարփագուսին` որպես իր գլխավոր հրամանատարի գլխավորել զորքը ընդդեմ Կյուրոսի։ Պասարգադի դաշտավայրում եռօրյա ճակատամարտից հետո Հարփագուսը վրեժխնդիր է լինում որդու մահվան համար` ճակատամարտի ժամանակ կռվելով հօգուտ Կյուրոսի, որը հաղթանակ է բերում Կյուրոսին, և հիմնադրվում Պարսկական կայսրությունը։

Դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոդոտոսը ներկայացնում է Հարփագուսի աջակցությունը[1]։ Նա պատմում է, թե ինչպես Աստիագեսը երազ է տեսել, որի համաձայն՝ Մանդանան՝ դուստրը ծնելու է որդի, որը գահազուրկ է անելու Աստիագեսին։ Նա հանձնարարում է Հարփագուսին, որ սպանի մանուկ Կյուրոսին։ Հարփագուսը չի ուզում արյուն թափել և մանկանը հանձնում է Միթրադատեսին՝ հովվին, որի կինը հենց նոր մեռած զավակ էր լույս աշխարհ բերել։ Մեռած երեխային Հարփագուսը ներկայացնում է որպես Կյուրոս[2]։

Տասը տարի անց, երբ Կյուրոսին կենդանի է տեսնում Աստիագեսը, անգթորեն պատժում է Հարպագուսին՝ սպանելով նրա միակ որդուն և ցանկանալով խնջույքի ժամանակ նրա մսով կերակրել հորը։ Ասում են, որ Հարփագուսը չի օգտվել դրանից, նույնիսկ հավաքել է մարմնի մասերը և թաղել։ Աստիագեսը իր խորհրդականներից հետո կարծիք է հարցնում, թե ինչպես վարվի Կյուրոսի հետ։ Նրանք ասում են, որ Կյուրոսը այլևս գահի համար վտանգ չի ներկայացնում։ Աստիագեսը նրանց խորհրդով Կյուրոսին ուղարկում է Անշան (Պարսկաստան, հարավարևմտյան Իրան, Շիրազի մոտ)՝ ծնողների՝ Կամբիզ I-ի և Մանդանայի մոտ։

Հարփագուսը պատմական տեքստերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոդոտոս, Պատմություններ։

Երբ Կյուրոսը ծնվեց, Աստիագեսը ամենախելացի լիդիացուն՝ Հարփագուսին, որն իր սեփական տնից էր, ուղարկեց․․․

Երբ Կյուրոսը ճակատամարտի դաշտում տեսավ կռվի պատրաստվող լիդիացիներին, վախեցավ նրանց հեծելազորից։ Նա ընդունեց Հարփագուսի՝ լիդիացիներից մեկի իրեն օգնելու առաջարկությունը և իրար գլխի հավաքեց ուղտերին, որոնք եկան դեպի իր բանակը։ Նա, իջեցնելով նրանց վրայից բեռները, նրանց պատրաստեց հեծյալների համար և հրաման տվեց շարժվել ընդդեմ լիդիական ձիերի։

Աստիագեսը այդ ժամանակ վերցրեց Հարփագուսի որդուն, կտոր-կտոր արեց և կտորների մի մասը խորովեց կրակի վրա, իսկ մնացած մասերը խաշեց։

Երբ Կյուրոսը չափահաս դարձավ և իր քաջությամբ և խիզախությամբ աչքի ընկավ մրցակիցների շրջանում, Հարփագուսը վրեժ լուծլու համար Աստիագեսից նրան ուղարկեց նվերներ և նամակ...

Մազարեսի մահից հետո Հարփագուսը նրա փոխարեն դարձավ հրամանատար։ Հոնիացիներին հաղթելուց հետո նա հարձակվեց կարիացիների, քաունացիների և լիկիացիների վրա։ Հոնիացիները և աոելեացիները ստիպված էին ծառայել նրա բանակում

Նաբոնիդի ժամանակագրություն

Աստիագեսը կոչ է անում իր զորքին և շարժվում է Կյուրոսի՝ Անշանի (Իրանի հարավ-արևմուտք) թագավորի դեմ, որպեսզի նրան հանդիպի մարտադաշտում։ Աստիագեսի բանակը ըմբոստանում է նրա դեմ և նրան փղերի հետ մեկտեղ հանձնում է Կյուրոսին։ Կյուրոսը տիրում է երկրին Եքբատանին և որպես ավար Անշան է տեղափոխում նրա հարստությունները՝ արծաթ, ոսկի և այլ արժեքավոր իրեր[3]

Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստիագեսի պարտությունից հետո (մ.թա.ա. . 550 ) Հարփագուսը, Կյուրոսի հաղորդման համաձայն, սկսում է իր կարիերան այլ կառավարողի՝ Կյուրոսի ղեկավարության ներքո։

Հարփագուսը ուղտերին օգտագործում է ճակատային գծում՝ ցրելով լիդիական հեծելազորը։ Ձիերը տագնապի մեջ էին ընկնում ուղտերի հոտից։

  • Լիդիացիների ապստամբությունից և Կյուրոսի հետիոտնի հրամանատար գեներալ Մազարեսի մահից հետո Կյուոս II-ը գեներալ Հարփագուսի հրամանատարությամբ կռիվ է տալիս

Փոքր Ասիայում։ Հարփագուսը Կյուրոսի ամենահաջողակ գեներալն էր։ Մեդիական գեներալը հաղթանակներ է ձեռք բերել Լիդիայում, նվաճվել է Իոնիան, Փյունիկիան, Կարիան, Լիկիան և Փոքր Ասիայի շատ այլ շրջաններ (բացի Միլեթից), որոնց նա հասնում է մեծ իմաստուն Թալեսի՝ լիդիական պատերազմի ժամանակ չեզոք մնալու խորհրդի շնորհիվ։

  • Հարփագուսը հայտնի էր նաև ինժեներատեխնիկական նախաձեռնություններով, մասնավորապես հողաշինական աշխատանքներով, պաշարման ժամանակ թեքահարթակների ստեղծումով (մեթոդ, որը հետո կիրառել է Ալեքսանդր Մակեդոնացին Տյուրոս (Լիբանան) պաշարման ժամանակ՝ օգտագործելով լեռնագնացների։
  • Չնայած Հարփագուսի՝ բնակչությանը ողորմալու խոստմանը, Էքսանտոսի և Լիկիայի բնակիչները ինքնասպանություն էին գործում և չէին հանձնվում

Կյանքի ուշ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա մի շարք նվաճումներից հետո նա նշանակվում է Ասիա Մինորի սատրապ։ Նրա ժառանգները համարվում են Լիկիայի (հարավ-արևմտյան Թուրքիա) արքայական ընտանիքից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The detailed parallels are presented by Walter Burkert, Homo Necans (1983:103-09.
  2. Mitradeates: the Hellenistic form of an Iranian theophoric name meaning "given by Mithra".
  3. On-line text in translation

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարփագուս» հոդվածին։