Կաստելո Ուրսինո
| Տեսակ | Հոհենշտաուֆենների ամրոցը Հարավային Իտալիայում և դղյակ |
|---|---|
| Տեղագրություն | |
| Հասցե | Piazza Federico di Svevia[1] |
| Վարչական միավոր | Կատանիա[2][1] |
| Երկիր | Իտալիա |
| Կազմված է մասերից | Civic Museum of Catania? |
| Կառուցված | 1239-1250 թվականներ |
| Ճարտարապետ | Riccardo da Lentini? |
| Պատվիրող | Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն |
| Ճարտարապետական ոճ | Գոթիկա |
| Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'. | |
![]() | |
![]() | |
Կաստելո Ուրսինո կամ Ֆրիդրիխ Հոհենշտաուֆենի ամրոց (իտալ.՝ Castello Ursino), ամրոց, որը գտնվում է Իտալիայի հարավում՝ Սիցիլիա կղզու վրա[3]։
Կառուցվել է 1239-1205 թվականներին՝ Սրբազան Հռոմի արքա Ֆրիդրիխ Հոհենշտաուֆեն կայսեր օրոք։ Սկզբում ամրոցը ունեցել է 4 թևաշենք, որոնք ամրացված էին ամուր աշտարակներով։ Այն ամրացված էր բարձր ժայռի վրա և կոչված էր պաշտպանելու Սիցիլիայի արևելյան ափերը։
Կաստելո Ուրսինոն 1693 թվականի Կատանիայի երկրաշարժից հետո կանգուն մնացած եզակի շինություն է։ Չնայած նրան, որ ամրոցը հիմնովին չի ավերվել, սակայն երկրաշարժի հետևանքով ունեցել է մեծ կորուստներ։ 1818 թվականի երկրաշարժից հետո ևս լուրջ վնասներ է կրել։
Այն համարվում է 16-րդ դարի արագոնյան արքաների թագավորանիստ ամրոցը։ վերածննդի դարաշրջանում՝ 17-րդ դարում, այն վերակառուցվել է ժամանակաշրջանի ճարտարապետական ոճով։
Ամրոցը 1837 թվականին վերածվում է բատնի։ 20-րդ դարի 30-ական թվականների ամրոցը ռենթարկվում է ռեստավրացիայի։ Ներկայումս ամրոցը ծառայում է որպես բացօդյա թանգարան։ Նրա մեջ ներկայացված են հին հունական և բյուզանդական շրջանների հնագիտական գտածոներ, ինչպես նաև սիցիլիական արվեստի ցուցանմուշներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ամրոցի կառուցվածքը
-
Ամրոցի ներքին կահավորանքը
-
Ամրոցի ներքին կահավորանքը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Atlante castellano d'Italia
- ↑ dati.beniculturali.it — 2014.
- ↑ Orlando, Andrea. «Castello Ursino O Svevo Di Catania». iCastelli.it (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաստելո-Ուրիսինո ամրոցը(չաշխատող հղում)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաստելո Ուրսինո» հոդվածին։ |
|

