Կառպաչչո
Կառպաչչո (իտալերեն՝ Carpaccio), մայոնեզի հիմքով սոուսով համեմված ուտեստ, որը պատրաստված է տավարի հում մսի բարակ կտորներից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուտեստը «հորինել» է «Հարրի բար»-ի կուլտային սեփականատեր Ջուզեպե Չիպրիանին (ով հայտնի է նաև Բելլինի կոկտեյլի «հայտնագործմամբ»)՝ 1950 թվականին, Վենետիկում և անվանվել է Վերածննդի դարաշրջանի գեղանկարիչ Վիտտորե Կարպաչչոյի պատվին։
Բաղադրատոմս[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավանդական կառպաչչոն պատրաստվում է տավարի ֆիլեից, որը բարակ կտրտում են սուր դանակով կամ հատուկ խոհանոցային մեքենայով (կտրիչով)։ Ավելի լավ կտրվածք ստաալու համար միսը տեղադրվում է սառնարանում կամ այրում։ Կառպաչչոն հիմնականում մատուցվում է պարմեզան պանրի, ճարճրուկով աղցանի և չերրի լոլիկի հետ, ինչը ուտեստին ավելի համեղ է դարձնում։ Ուտեստը համեմվում է ձիթապտղի յուղի և քացախի կամ կիտրոնի հյութի խառնուրդով։
Չիպրիանիի օրիգինալ բաղադրատոմսում, որը դեռևս օգտագործվում է Հարրիի բարում՝ միսը չի սառեցվում[1] , և պատրաստվում է կիտրոնի հյութից, կաթից և թարմ աղացած սև պղպեղից[1] :
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Arrigo Cipriani Harry's Bar. The Life and Times of the Legendary Venice Landmark. — 1st. — 1996. — 188 p.
- Arrigo Cipriani The Harry's Bar Cookbook. — Italy by AGG Printing: John Blake Publishing Ltd, 2006. — 292 p. — ISBN 1-85782-508-X