Կառլ IV-ի ձիարձան
Կառլ IV-ի ձիարձան | |
---|---|
տեսակ | քանդակ |
քանդակագործ | Մանուել Տոլսա |
տարի | օգոստոսի 4, 1802 |
ժանր | ձիարձան և հանրային արվեստ |
նյութ | բրոնզ |
քաղաք | Մեխիկո |
հիմնական թեմա | Կառլ IV |
պատկերված են
| |
El Caballito (Mexico City) Վիքիպահեստում |
Կառլ IV-ի ձիարձան (հայտնի է որպես Էլ Կաբայիտո), 1802 թվականին մեքսիկացի քանդակագործ Մանուել Տոլսայի ստեղծած Նոր Իսպանիայի վերջին թագավոր Կառլ IV-ի բրոնզե ձիարձանը Մեխիկոյում։ Արձանը ցուցադրվել է քաղաքի տարբեր տեղերում և համարվում է Տոլսայի լավագույն ձեռքբերումներից մեկը։ Այժմ գտնվում է Մանուել Տոլսայի անվան հրապարակում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծրագիրը նախաձեռնել է Նոր Իսպանիայի փոխարքա Միգել դե լա Գրուա Տալամանկան[1]։ Հուշարձանի կառուցման թույլտվությունը ստանալուց հետո սկսվել է շինարարությունը, որի նպատակով դատարկել է հիմնական հրապարակը և կառուցել տվել էլիպսաձև ճաղաշարք՝ մուտքի չորս դարպասներով։
1796 թվականի դեկտեմբերի 8-ին արձանի պատվանդանը բացվել է մեծ հանդիսությամբ։ Պատվանդանին տեղադրվել է փայտից և ոսկեզօծ ստուկկոյից պատրաստված ժամանակավոր արձան, որը նույնպես ներկայացնում էր իսպանական միապետին։
Կառլ IV-ի ձիարձանը ձուլվել է Սան Կառլոս ակադեմիայի ղեկավար Տոլսայի հսկողության ներքո։ Հուշարձանի ստեղծման համար պահանջվել է 450-600 ցենտներ բրոնզ (մեկ ցենտները՝ 46 կգ), ձուլվել է Սուրբ Պետրոս և Սուրբ Պողոս եկեղեցու մոտակայքում։ Փորագրելուց հետո 1803 թվականի դեկտեմբերի 9-ին արձանը տեղադրվել է պատվանդանի վրա։ Բացման արարողությանը ներկա է գտնվել Բարոն Ալեքսանդր Ֆոն Հումբոլդտը։ Նրա կարծիքով Տոլսայի կերտած արձանը երկրորդն է Հռոմի Մարկուս Աուրելիուսի ձիարձանից հետո։
1821 թվականին Մեքսիկայի անկախության հակա-իսպանական դրսևորման ժամանակ հուշարձանը տեղափոխելու ցանկության պատճառով արձանը ծածկել են կապույտ վրանով։ Մարդիկ ցանկություն ունեին հուշարձանը ոչնչացնել, հալել և բրոնզն օգտագործել զենքի կամ մետաղադրամների համար։ Ձիարձանի սմբակներից մեկի տակ կարելի է գտնել ացտեկական նշան, թերևս որպես Իսպանիային հավատարմության նշան[1]։
Հուշարձանը փրկել է Լուկաս Ալամանը, ով համոզել է Գուադալուպե Վիկտորյայի արձանը պահպանել որպես գեղագիտական արժեք[1], որի արդյունքում արձանը 1822 թվականին տեղափոխվել է հին համալսարանի բակ, որպեսզի մարդիկ այն չոչնչացնեն։ Մինչև 1824 թվականն արձանը անհասանելի է եղել հասարակության համար[1]։ 1852 թվականին, տարիներ անց, երբ կրքերը հանդարտվել են, արձանը տեղափոխվել է Պասեո դե լա Ռեֆորմա և Բուկարելի պողոտաների խաչմերուկ[2]։ 1979 թվականին այն տեղափոխվել է Մանուել Տոլսայի անվան հրապարակ։ Այժմ, ի պատասխան արձանը շրջապատող նախկին հակասության, պատվանդանի վրայի հուշատախտակն արձանագրում է, որ Մեքսիկան արձանը պահպանել է որպես արվեստի հուշարձան և ոչ թե որպես իսպանացի թագավորի գովասանքի նշան[2]։ Քանդակի փոքր տարբերակը կարելի է տեսնել արձանի դիմաց գտնվող Տոլսայի թանգարանում։
Հուշարձանը կշռում է 26 տոննա և աշխարհում երկրորդ ամենամեծ բրոնզաձույլ արձանն է[3]։
Վայրը, որտեղ 1852-1979 թթ. տեղադրված է եղել ձիարձանը՝ Պասեո դե լա Ռեֆորմա և Բուկարելի պողոտաների անկյունում, այժմ տեղադրվել է քանդակագործ Էնրիկե Կարբաախալի (Սեբաստիան)ի El caballito («Ձի») հուշարձանը, որը կառուցվել է հին հուշարձանի պատվին[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կառլ IV-ի ձիարձան
-
Կառլ IV-ի ձիարձանը կողքից
-
Կառլ IV-ի ձիարձանը երեկոյան
-
El Caballito 1948 թվականին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Martínez Assad, Carlos R. (2005). La patria en el Paseo de la Reforma (Spanish). UNAM. էջ 21. ISBN 9789681674557.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 2,0 2,1 Caistor, Nick (2000). Mexico City: A Cultural and Literary Companion. Signal Books. էջեր 90–91. ISBN 9781902669076.
- ↑ Maher, Patrick (2000). Mexico. Footprint Travel Guides. էջ 88. ISBN 9781900949538.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (Իսպաներեն) Ձիարձանը Մեխիկոյի տարբեր վայրերում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կառլ IV-ի ձիարձան կատեգորիայում։ |