Կառլ Վեսթման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլ Վեսթման
Carl Westman 1910.jpg
Ծնվել էփետրվարի 20, 1866(1866-02-20)[1][2][3]
ԾննդավայրՈւփսալա, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[2]
Մահացել էհունվարի 23, 1936(1936-01-23)[1][2][3] (69 տարեկանում)
Վախճանի վայրՍտոկհոլմ, Շվեդիա[1][2]
ԿրթությունԹագավորական տեխնոլոգիական ինստիտուտ[4] և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա[4]
Ուշագրավ աշխատանքներStockholm Court House?
Carl Westman Վիքիպահեստում

Էռնստ Կառլ Վեսթման (շվեդ.՝ Ernst Carl Westman, փետրվարի 20, 1866(1866-02-20)[1][2][3], Ուփսալա, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[2] - հունվարի 23, 1936(1936-01-23)[1][2][3], Ստոկհոլմ, Շվեդիա[1][2]), շվեդ ճարտարապետ և ինտերիերի դիզայներ: Եղել է ազգային ռոմանտիկ ոճի վաղ որդեգրող, թեև հետագայում ստեղծագործել է 1920-ականների նեոդասական ոճով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Վեսթմանը ծնվել է Ուփսալայում, 1866 թվականին: 1885-1889 թվականներին սովորել է Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում, այնուհետև 1889-1892 թվականներին՝ Ստոկհոլմում գտնվող Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում: 1893 թվականին ամուսնացել է նկարիչ Էլին Անդերսոնի հետ և տեղափոխվել Միացյալ Նահանգներ, որտեղ 1893-1895 թվականներին պրակտիկ հմտություններ է ձեռք բերել ճարտարապետ Ռ. Լ. Դաուսի հետ[5]:

1895 թվականին վերադարձել է Ստոկհոլմ՝ աշխատելու ճարտարապետ Արոն Յոհանսոնի համար (որն այդ ժամանակ Ստոկհոլմի Խորհրդարանի նոր շենքի վրա աշխատող ճարտարապետն էր (1895-1904)): 1897 թվականին Վեսթմանը բացել է իր սեփական ճարտարապետների բյուրոն: 1912 թվականին նա դարձել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, իսկ 1916 թվականին՝ Շվեդիայի թագավորական բժշկական խորհրդի գլխավոր ճարտարապետ:

Կառլ Վեսթմանը Շվեդիայում ճարտարապետության մեջ ազգային հատկանիշներին վերադառնալու ջատագովներից է եղել: Նա առաջին շվեդ ճարտարապետներից մեկն էր, որը մշակեց նոր Հյուսիսային ազգային ռոմանտիկաական ոճը. ոճ, որը վերցնում է մշակութային և շինարարական նախադեպերը և դրանք ձուլելով անգլիական «Արվեստ և արհեստ» շարժման գաղափարներին՝ ստեղծում հստակ շվեդական ճարտարապետություն` հաճախ աղյուսով և փայտով:

Ստոկհոլմում Կառլ Վեսթմանի կառուցած Շվեդիայի ընդհանուր բժշկական ասոցիացիայի շենքը (1904-1906) առաջին հյուսիսային մոդեռն ոճի շենքն էր, որը կառուցված էր Ազգային ռոմանտիկ ոճով, ինչպես նաև Գյոթեբորգում (1910-1914) Ռյոհս թանգարանի և Ստոկհոլմի դատարանի (1911-1915) շենքերը ևս այս ոճի երկու նշանավոր օրինակներ են: Ստոկհոլմի դատարանի շենքն առանձնահատուկ նմանություններ ունի միջնադարյան Վադստենա ամրոցի հետ և ցնցող տեսարան է ստեղծում Ստոկհոլմի կենտրոնում, չնայած շենքն իր նպատակների համար բավականին ճկուն չէ:

Ավելի ուշ, Վեսթմանն աշխատել է մասնավորապես որպես հիվանդանոցների ճարտարապետ՝ աստիճանաբար ընդունելով 1920-ականների դասական ոճը, որի նշանավոր օրինակներից են «Բեկոմբերգա» հիվանդանոցը (1927-1935) և Կարոլինսկա հիվանդանոցը (1935-1940), որի կառուցումն ավարտվեց Վեսթմանի մահից հետո: Մինչդեռ Բեքոմբերգայում գտնվող հոգեբուժարանը խիստ սիմետրիկորեն պլանավորված էր՝ բավականին ֆունկցիոնալ ձևով խմբավորված զանգվածային շենքերով, Կարոլինսկա հիվանդանոցը ձգտում է ավելի ֆունկցիոնալ ճարտարապետության, որտեղ պակասում էր սիմետրիկ դիզայնը:

Կառլ Վեսթմանը կես դրույքով աշխատել է որպես ինտերիերի դիզայներ: Մահացել է Ստոկհոլմում, 1936 թվականին[6]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #139941509 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Arkitekter verksamma i Sverige — 2015.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists
  4. 4,0 4,1 Arkitekter verksamma i Sverige
  5. Eva Eriksson, Den moderna stadens födelse : svensk arkitektur 1890-1920, Stockholm : Ordfront, 1990 ISBN 978-91-7324-322-3
  6. Westman, ERNST CARL

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Linde Bjur, Gunilla; Engström, Krister (2013). Arkitekter & fasader : Göteborg 1850-1920. Stockholm: Balkong. sid. 194-207. Libris 12154213. ISBN 9789185581542
  • Palm, Bertil (1954). Arkitekten Carl Westman 1866-1936. Lund: CWK Gleerup. Libris 808867