Կառլեն Դալլաքյան
Կառլեն Դալլաքյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 17, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ուրալի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Կառլեն Աշոտի Դալլաքյան (ապրիլի 17, 1958, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փիլիսոփա, սոցիալական էկոլոգիայի մասնագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռազմական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի ակադեմիկոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1958 թվականի ապրիլի 17-ին, Բաքվում։ Ավարտել է Ուրալի պետական համալսարանը (1981), ՌԴ գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի դոկտորանտուրան (1999)։ «Հասարակության էկոլոգիայի օբյեկտի և առարկայի հիմնախնդիրը» թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1987 թվականին, իսկ «Կամքի երևույթը «մարդ-բնություն» հարաբերության կառուցվածքում» դոկտորական ատենախոսությունը՝ 1999 թվականին։ Պրոֆեսորի կոչում ստացել է 2003 թվականին[1][2]։ Վերջին տարիներին զարգացնում է ալտերգլոբալացման և բազմամշակութային էնվայրոնմենտալիզմի ուսմունքը[3][4][5]։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1981–1986 – Երևանի բժիշկների վերապատրաստման պետական ինստիտուտ, Փիլիսոփայության ամբիոն, ք. Երևան
1986–1992 – Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան, ք. Երևան
1992–1996 – Թերթ «Վոլգա-Ուրալ», ք. Ուֆա
1996–1999 – ՌԴ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի դոկտորանտուրա, ք. Մոսկվա
1999-2001 – ՌԴ ՆԳՆ Ուֆայի իրավաբանական ինստիտուտ, Սոցիալ-հումանիտար առարկաների ամբիոնի պրոֆեսոր, ք. Ուֆա
1999-2012 – ՌԴ ՆԳՆ Ուֆայի իրավաբանական ինստիտուտ, Իրավունքի և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, ք. Ուֆա
2012 – առ այսօր – ՌԴ ՆԳՆ Ուֆայի իրավաբանական ինստիտուտ, Սոցիալ-հումանիտար առարկաների ամբիոնի պրոֆեսոր, ք. Ուֆա
Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսոր Կառլեն Դալլաքյանը մեծապես նպաստել է էկոլոգիական փիլիսոփայության զարգացմանը։ Կամքի ուսումնասիրություններում կողմնակից է էկոլոգիական մոտեցմանը՝ դիտարկելով այն (կամքը) որպես ամբողջական սոցիալ-բնական երևույթ, որպես բնության նկատմամբ մարդու վերաբերմունքի օպտիմալացման միջոց[2]։
Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Воля и ее формирование в системе комплексного воспитания личности (1982)
- Проблема здоровья в системе социоэкологического знания (1992)
- Аргументация в социальной экологии (1992)
- Политэкология и проблемы коадаптивной эволюции человечества (1993)
- Воля как феномен энвайронментального отношения (1998)
- Роль формирования имиджа страны в эпоху глобализации (2009)
- Российская модель альтер-глобализации как форма социокультурной динамики (2010)
- Энвайронментальное знание и экологическая культура в эпоху глобализации (2011)
- Поликультурный энвайронментализм как современная цивилизационная парадигма (2011)
- Экологические основания современного права (2012)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՌԴ ՆԳՆ Ուֆայի իրավաբանական ինստիտուտ(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 Большая биографическая энциклопедия
- ↑ Даллакян К.А. Российская модель альтер-глобализации как форма социокультурной динамики. М.: Вестник МГУ. Социология. №4, 2010.
- ↑ Даллакян К.А. Российская модель альтерглобализации и поликультурный энвайронментализм как цивилизационная парадигма // Вестник УЮИ МВД, Уфа, 2011. №1.
- ↑ Даллакян К.А. Поликультурный энвайронментализм как современная цивилизационная парадигма . Уфа, БГУ, Вестник БГУ, 2011. № 2.