Կապույտ սրահ
Կապույտ սրահ (շվեդերեն՝ Blå hallen), Ստոկհոլմի քաղաքապետարանի գլխավոր դահլիճը, որն առավել հայտնի է որպես Նոբելյան ամենամյա հանդիսավոր ճաշկերույթների սրահ, ինչպես նաև օգտագործվում է պետական այցերի, ուսանողական պարահանդեսների, հոբելյանների և այլ խոշոր միջոցառումների համար։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սրահն ունի 50 մետր երկարություն, 30 մետր լայնություն և 22 մետր բարձրություն, 1500 քմ մակերեսով տարածք։ Այն ունի մոնումենտալ սանդուղք, պատշգամբ և լոջիա [1]: Սրահի տանիքի տեռասին տեղադրված է դահլիճի ճարտարապետ Ռագնար Էստբերգի կիսանդրին[1]։
Կապույտ սրահն ունի աղյուսե պատեր, որոնք սվաղված չեն։ Դահլիճն ի սկզբանե պետք է սվաղվեր և կապույտ ներկվեր, գունային սխեմա, որը կհիշեցներ ծովախորշի կապույտը։ Բայց Էստբերգը սրահի կառուցման ժամանակ կարմիր աղյուսը տեսնելով միտքը փոխեց[2][3]։ Թեև Էստբերգը հրաժարվեց կապույտ դիզայնից՝ հօգուտ անավարտ կարմիր աղյուսի, «Կապույտ սրահ» անվանումն արդեն օգտագործվում էր[4][5][6]։
Երգեհոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապույտ սրահում է գտնվում երգեհոնը, որը հայտնի է որպես Stadshusorgeln (քաղաքապետարանի երգեհոն)։ Այն ունի շուրջ 10000 խողովակ և հանդիսանում է Սկանդինավիայի 2-րդ ամենամեծ երաժշտական գործիքը[7]։ 1960-ականների վերջում երգեհոնը վերականգնվել է, հետագայում գործիքը պահպանվել է, սակայն 2007 թվականին որոշվել է, որ գործիքը պետք է հիմնանորոգվի, և 2007-2008 թվականներին Անգլիայում երգեհոնն ամբողջովին նորոգել է Harrison & Harrison ընկերությունը[7]։
Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սրահում տեղի է ունենում ամենամյա Նոբելյան բանկետը[8], որն անցկացվում է ամեն դեկտեմբերի 10-ին[3]։ Այս բանկետը «Շվեդիայում ամենաառաջատար ցանկալի սոցիալական հրավերն է», որին մասնակցում են Շվեդիայի թագավորական ընտանիքը, նախարարներ, խորհրդարանականները և ավելի քան 1200 հրավիրված հյուրեր[9]։ Բանկետից հետո հյուրերը անցնում են նույն համալիրի «Ոսկե սրահ» պարելու համար[10]։ Նոբելյան մրցանակները Կապույտ սրահում չեն հանձնվում, այլ դրանք ավելի վաղ ներկայացվում են Hötorget-ում գտնվող Ստոկհոլմի համերգասրահում[11]։
Ամեն տարի Էրիկ IX-ի օրը Կապույտ սրահում պարգևատրվում են Սուրբ Էրիկի մեդալով[12]։ Կապույտ սրահը օգտագործվում է նաև պետական այցերի, ուսանողական պարահանդեսների, հոբելյանների և այլ խոշոր միջոցառումների համար[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Chattopadhyay, White, էջ 71
- ↑ «Stockholms Historia av Lars Fimmerstad » Ragnar Östberg och Stockholms stadshus»։ Stochkolmshistoria.se։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-23-ին։ Վերցված է հոկտեմբերի 17, 2014
- ↑ 3,0 3,1 «Stockholm City Hall – an emblematic building»։ Museums in Stockholm։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 29, 2014-ին։ Վերցված է նոյեմբերի 15, 2014
- ↑ «Blå Hallen är ju…röd?»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-23-ին։ Վերցված է հոկտեմբերի 18, 2014
- ↑ Larsson, 2011, էջեր 124–125
- ↑ «Festlokaler»։ stockholm.se։ Վերցված է հոկտեմբերի 18, 2014
- ↑ 7,0 7,1 «Stadshusorgeln»։ OmStockholm.se։ Վերցված է հոկտեմբերի 17, 2014
- ↑ 8,0 8,1 «Bildspel! Nobelfesten i Blå Hallen har börjat»։ Svenskdam.se։ Վերցված է հոկտեմբերի 17, 2014
- ↑ Olah, 2002, էջեր 179–180
- ↑ «The City Hall»։ Stockhold Visitors Board։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-07-ին։ Վերցված է նոյեմբերի 15, 2014
- ↑ Larsson, 2011, էջ 122
- ↑ Larsson, 2011, էջ 110
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Chattopadhyay Swati, White Jeremy (2014)։ City Halls and Civic Materialism: Towards a Global History of Urban Public Space։ Routledge։ ISBN 1317802284
- Larsson Rikard (2011)։ Murverkets hemligheter: En vägvisar till Stockholms Stadshus [Masonry Secrets: One with impact to City Hall] (Swedish)։ Bokförlaget Langenskiöld։ ISBN 9187007010
- Olah George A. (2002)։ A Life of Magic Chemistry: Autobiographical Reflections of a Nobel Prize Winner։ John Wiley & Sons։ ISBN 047122040X
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կապույտ սրահ կատեգորիայում։ |