Jump to content

Կապույտը հուդայականության մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թզիթզիթի հավաքածու թեխելեթ թելերով

Կապույտը (թեխելեթը) հուդայականության մեջ, հուդայականության սուրբ գույնն է։ Այն կապույտ կամ մանուշակագույն է ներկված։

Իրենց ոչ հրեա հարևանների պես Միջին արևելքի հրեաները իրենց դռների կողափայտերը և տների մնացած մասերը ներկել են թեխելեթ (կապտամանուշակագույն) ներկանյութով, զարդարել իրենց երեխաներին թեխելեթ ժապավեններով և նշաններով։ Օգտագործել են այդ գույնի պաշտպանիչ թալիսմաններ[1]։

Թորայում իսրայելցիներին հրամայվում է իրենց հագուստների անկյուններում պատրաստել ծոպիկներ՝ թզիթզիթներ, և հյուսել ծոպերը «ոլորված (թեխելեթ) կապույտ թելերով»[2][3]։ Բանավոր զրույցներն ասում են, որ հնագույն ժամանակներում կապույտ թելերը պատրաստվել են միջերկրածովյա խեցիներից ստացված ներկով և րաբբիական գրականության մեջ կոչվել է հիլազոն[4]։ Այս գույնին նայելն օգնել է մեդիտացիային՝ պատկերացում տալով մեզ «երկնքի մաքրության պես շափյուղայի սալահատակի» մասին, որն Աստծո Գահի նմանությամբ է[5]։ Խորանի բազմաթիվ իրեր, օրինակ՝ շարժական սրբավայրը անապատում, ինչպիսին է մենորան, շատ անոթներ, Ուխտի տապանակը, ծածկվել է կապտամանուշակագույն կտորով, երբ տեղից տեղ են տարվում[6]։

Այն պատկերացվել է որպես հավասարակշռություն, քանի որ դրա երանգը ենթադրում է ստվեր՝ սպիտակի և սևի, օրվա և երեկոյան միջև[7]։

Ժամանակակից շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսրայելի դրոշը

Իսրայելի դրոշին սպիտակ ետին պլանի վրա երկու կապույտ շերտերն են և Դավթի կապույտ աստղ։ Քանի որ այն զուգորդվում է Իսրայելի Պետության հետ, կապույտը շատ տարածված է ժամանակակից հրեական դիզայնում[8]։ Ժամանակակից տալլիտոտը, հատկապես կրոնական սիոնիստ հրեաների կիրառած, հաճախ սպիտակ ֆոնի վրա ունի կապույտ շերտեր՝ ի տարբերություն Հարեդի համայնքներում տարածված սև շերտերի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Frankel, Ellen; Teutsch, Betsy Platkin (1992). The Encyclopedia of Jewish Symbols (անգլերեն). Rowman & Littlefield. ISBN 9780876685945.
  2. Numbers 15:38.
  3. Tekhelet.com Արխիվացված 2008-01-30 Wayback Machine, the Ptil Tekhelet Organization
  4. Mishneh Torah, Tzitzit 2:1, interpreting Numbers 15:38.
  5. Exodus 24:10; Ezekiel 1:26; Hullin 89a.
  6. Numbers 4:6-12.
  7. Mishnah Zeraim 1:2
  8. "Zivei Eretz Yehudah" (1860), Ludwig August von Frankl.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Zvi Ruder (1999): The National Colors of the People of Israel: Tradition, Religion, Philosophy, and Politics Intertwined 965-293-059-8

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]