Կաչամակ
Ենթատեսակ | շիլա |
---|---|
Առաջացման երկիր | Թուրքիա |
Հիմնական | եգիպտացորենի ալյուր |
Կաչամակ, բաքրդան կամ բաքրդանիկ (կիրիլիցա՝: качамак; ալբաներեն՝: Kaçamaku),, հայտնի է նաև pura (Cyrillic: пура) անվանումով, ավանդական յուրօրինակ կերակրատեսակ, որը պատրաստվում է եգիպտացորենի ալյուրից[1]։
Տարածված է Մակեդոնիայում, Սերբիայում, Մոնտենեգրոյում, Բոսնիա և Հերցեգովինայում, Բուլղարիայում, Թուրքիայում։ Կաչամակին կարելի է հավելել տարբեր բաղադրատարրեր, ինչպես, օրինակ, ճերմակ պանիր, տապակած խոզաճարպ, տապակած մսակտորներ, կաթ, շաքարափոշի, սերուցք (կայմակ)[2]:Ալյուրի ծախսը նվազեցնելու նպատակով կարելի է խառնել լավ եփված ու տրորված կարտոֆիլ։
Բալկանյան երկրներում այս կերակրատեսակը հայտնի է զանազան անվանումներով. մամալիգա, ժգանցի, պուրա, պալենտա կամ պոլենտա[3]։ Իտալիայում և եվրոպական մի շարք այլ երկրներում ևս օգտագործում են համանման մի կերակրատեսակ, որը նույնպես անվանվում է palenta կամ polenta: Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավում այն հայտնի է grits անվանումով։
Կաչամակը ժամանակին համարվել է աղքատների կերակուր։ Մեր օրերում օգտագործում են հասարակության բոլոր խավերը։ Կաչամակը մատուցվում է նաև ռեստորաններում։
Մատուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլղարիայում կաչամակը ավանդաբար մատուցում են տապակած խոզաճարպով կամ արևածաղկի ձեթով, խորոված կծու պղպեղով։ Հաճախ հավելում են նաև խոզի մսի տապակած կտորներ։
Մոնտենեգրոյում, Ալբանիայում և Հերցեգովինայում կաչամակը պատրաստում են նաև լավ եփված ու տրորված կարտոֆիլով և պանրով. խառնում ու տրորում են այնքան, որ ստացվի համասեռ թանձր զանգված[4]։
Կենտրոնական Սերբիայում կաչամակը մատուցում են ճերմակ պանրով ու կայմակով[5], աղացված ու կարագով տապակված մսագնդիկներով, խաղողի եռացված հյութով, կաթով, յոգուրթով,մեղրով, թթվասերով, երբեմն՝ նաև տավարի մսի տապակած կտորներով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կաչամակ՝ մսով
-
Կաչամակ՝ ոչխարի պանրով
-
Կաչամակ՝ մսով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kačamak za dug život
- ↑ Kačamak i proja za zdravije telo
- ↑ http://migusto.mk/bakardan-ili-kacamak/%7Ctitle=Бакардан(չաշխատող հղում) или качамак|date=2012-11-11|work=MiGusto.mk - Мој живот. Мојот вкус!|access-date=2017-08-22|language=en-US}}
- ↑ «Kacamak With Potatoes and Cheese (Bosnia Herzegovina)». Food.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «The Serbian hominy – Mush (Srpski kačamak, kulja, pura)». The Serbian Cookbook. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.