Կանթեղային բույսեր
Արտաքին տեսք
Կանթեղային բույսեր, զարդարիկ (դեկորատիվ) բույսեր՝ կախվող, փաթաթվող կամ մագլցող (սողացող) ցողուններով։
Աճեցվում են սովորաբար կախովի սկահակներում, թաղարներում։ Կանթեղային բույսերով զարդարում են բնակելի շենքերը, պատշգամբները, ցուցափեղկերը և այլն։ Շենքի ներսում աճեցնելիս անհրաժեշտ է պահպանել միջին խոնավություն։ Հողը պետք է լինի փուխր և պարարտ։ Հայտնի են կանթեղային բույսերի շատ տեսակներ։ Դրանցից շենքի ներսում աճեցնում են շպրենգերի ծնեբեկ, խլորոֆիտում, քարբեկ, զանգակի, բեգոնիայի որոշ տեսակներ, պատշգամբներում՝ ծխածաղիկ, լոբելիայի որոշ տեսակներ, փուքսիա։
Կանթեղային բույսերը բազմացվում են շվապատվաստով։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 237)։ |