Կանաչ գեկոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կանաչ գեկկոնից)
Կանաչ գեկոն
Կանաչ գեկոն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Ընտանիք Գեկոններ
Տեսակ Կանաչ գեկկոն
Լատիներեն անվանում
Naultinus elegans punctatus Gray, 1842
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Նորզելանդական կանաչ գեկոն կամ պարզապես կանաչ գեկոն[1] (լատին․՝ Naultinus elegans punctatus), մողեսակերպերի կարգի գեկոնների ընտանիքին պատկանող սողուն։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է Նոր Զելանդիայի էնդեմիկ կենդանատեսակ։ Ապրում է Նոր Զելանդիայի հյուսիսային և մի քանի մանր կղզիների վրա։

Կանաչ գեկկոնը իր երկրորդ անվանումը ստացել է Նոր Զելանդիայում տարածված լինելու համար։ Ապրում է կղզու խիտ թփուտներում։

Ակտիվ է ցերեկային ժամերին սակայն ունի նեղ և ճեղքավորված աչքի բիբի կառուցվածք, որը բնորոշ է գիշերային կենսակերպ վարող կենդանիներին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ գեկկոնի մարմնի երկարությունը կազմում է 20 սմ։ Հիմնական գույնը կանաչ է, իսկ մեջքին կան մուգ դարչնագույն բծեր։

Թփերի տերևների վրա ցերեկը տաքանում է և որս անում։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ գեկկոնը այն եզակի գեկկոններից է, որը կենդանածին է։ Չի ձվադրում։ Զուգավորումից 5-5,5 ամիս անց էգը ծնում է 2-3 ձագ, որոնք չափերով բավականին խոշոր են։

Նոր ծնվածձագը հավասար է էգ ծնողի երկարության 1/3-ին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ.Ս. Ղազարյան, Գիրք Սողուններ, Կենդանիների անունների հայերեն-ռուսերեն-լատիներեն կարգաբանական բառարան, Երևան, «Փյունիկ»
  2. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 181 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ գեկոն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ գեկոն» հոդվածին։