Կանադայի ազգային խորհրդանիշեր
Կանադայի ազգային խորհրդանիշեր, խորհրդանիշեր, որոնք օգտագործվում են Կանադայում և արտասահմանում` երկիրն ու նրա ժողովրդին ներկայացնելու համար։ Հատկանշական է, որ թխկու տերևի օգտագործումը որպես Կանադայի խորհրդանիշ գալիս է դեռևս 18-րդ դարի սկզբից և պատկերված է Կանադայի ներկայիս և նախկին դրոշների, կանադական մետաղադրամի և զինանշանի վրա։
Թագը խորհրդանշում է Կանադայի միապետությունը[1] և պատկերված է զինանշանի (օգտագործվում է խորհրդարանականների և կառավարության մարմինների կողմից), գլխավոր նահանգապետի դրոշի[1], շատ նահանգների և տարածքների զինանշանների, Կանադայի կառավարության հերալդիկ խորհրդանիշերի, Կանադայի զինված ուժերի, Կանադայի թագավորական ռազմական քոլեջի, Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանության (RCMP), բազմաթիվ զորագնդերի և այլ ոստիկանական ուժերի վրա, շենքերի, ինչպես նաև որոշ ավտոճանապարհային նշանների ու վկայականների վրա։ Բացի այդ, թագուհու պատկերը կարելի է տեսնել Կանադայի կառավարական շենքերում, ռազմական տեղայնքներում ու դպրոցներում, կանադական նամականիշերի, 20 դոլարի և բոլոր մետաղադրամների վրա։
Խորհրդանիշերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանադան չունի բուսական խորհրդապատկեր[2], և ո՛չ թարթանը, ո՛չ թխկու տերևը և ոչ էլ Կանադայի մեծ կնիքի խորհրդապատկերը պետական խորհրդանիշեր չեն[3]։
Խորհրդանիշ | Պատկեր | Ճանաչվել է |
---|---|---|
Կանադայի դրոշ[4] | Փետրվարի 15, 1965 | |
Թագավորական ստանդարտ[1] | Կապույտ երիզի վրա թագավորական սաղավարտն ընդունվել է 1961 թվականի սեպտեմբերին | |
Կանադայի գլխավոր նահանգապետի դրոշ | Ընդունվել է 1980 թ. | |
Թագավորական գրանիշ[1] | 2024 | |
Կանադայի զինանշան[4][5] | Նոյեմբերի 21, 1921 (ներկայիս տարբերակը՝ 1994) | |
Կանադայի մեծ կնիք[3] | Նոյեմբերի 14, 1955 (current version)[6] | |
Օրհներգ[4] | Օ՜, Կանադա |
Հուլիսի 1, 1980 (song dates to 1880) |
Թագավորական հիմն[1] | Մեծ Բրիտանիայի օրհներգ |
1867 (երգը թվագրվում է 1744) |
Նշանաբան[4] | Ծովից ծով |
Նոյեմբերի 21, 1921 |
Կանադայի ազգային գույներ[4] | կարմիր (#B90600) սպիտակ (#FFFFFF) | Ջորջ V հրամանով, նոյեմբերի 21, 1921 |
Ազգային խորհրդապատկեր/Ազգային ծառ[4] | Թխկի |
1996 |
Հավելյալ ազգային խորհրդանիշ[3] | Թխկու տերև |
c. 1860 |
Ազգային կենդանիներ[4] | Հյուսիսամերիկյան կուղբ |
1975 |
Կանադական ձի |
2002 | |
Ազգային սպորտ[4][7] | Լաքրոս (ամառ) |
Մայիսի 12, 1994 |
Սառցե հոկեյ (ձմեռ) |
Մայիսի 12, 1994 | |
Ազգային թարթան[4] | Թխկու տերևի թարթան |
Մարտի 9, 2011 |
Ազգային թռչուն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Կանադական թագավորական աշխարհագրական ընկերությունը նախաձեռնել է ազգային թռչուն նախագիծը` 2017 թվականին Կանադայի 150-ամյակին ազգային թռչուն հայտարարելու համար[8]։ 2016 թվականի նոյեմբերին նրանք ընտրեցին մոխրագույն ճայը (նախկինում հայտնի էր որպես կանադական ճայ) և ներկայումս լոբբիստական գործունեություն են ծավալում կառավարությունում մինչև 2017 թվականի ավարտ այն դարձնել պաշտոնական ազգային խորհրդանիշ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «The Crown in Canada». Department of Canadian Heritage. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Floral Emblems of Canada – A Bouquet». Canadian Heritage. 2009 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Other symbols of Canada». The Department of Canadian Heritage. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 «Official symbols of Canada». The Department of Canadian Heritage. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «The arms of Canada». Department of Canadian Heritage. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ http://www.thecanadianencyclopedia.ca/en/article/great-seal-of-canada/
- ↑ «National Sports of Canada Act, CHAPTER N-16.7». Code of Canada. Government of Canada. 1994 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «The National Bird Project - Canadian Geographic». Canadian Geographic (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Department of Canadian Heritage (2002). Symbols of Canada. Ottawa, ON: Queen's Printer for Canada. ISBN 0-660-18615-2. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
- Ross, David; Hook, Richard (1988). The Royal Canadian Mounted Police 1873–1987. London: Osprey. ISBN 0-85045-834-X.
- Hutchins, Donna; Hutchins, Nigel (2006). The Maple Leaf Forever: A Celebration of Canadian Symbols. Erin: The Boston Mills Press. ISBN 978-1-55046-474-0.