Կամրջաձորի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Կամրջաձորի վանք
Վանք
ՏեղադրությունՄեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառ
ԱշխարհՄեծ Հայք
Կրոնադավանանքառաքելական
Առանձնահատկություններ
Գմբեթների թիվըբազիլիկ

Կամրջաձոր, վանք պատմական Հայաստանում։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամրջաձորը վանք էր ու նշանավոր մենաստան Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում։ Իր ծաղկումն ապրել է Բագրատունիների օրոք։

Վանքի առաջնորդներից է եղել Ստեփանոս Ասողիկ պատմիչը։ Որոշ հետազոտողներ վանքը նույնացնում են Արևմտյան Հայաստանի ժամանակակից Զոր գյուղի 7-րդ դարի եկեղեցու հետ։ Վերջինս 11,8 մx21,9 մ արտաքին չափերով, երկու զույգ խաչաձև մույթերով, պայտաձև հատակագծով, աբսիդի երկու կողմերին ուղղանկյուն ավանդատներով գմբեթավոր բազիլիկ է։ Մուտքերը երկուսն են՝ հարավից և արևմուտքից։

Այժմ եկեղեցին ավերված է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 215 CC-BY-SA-icon-80x15.png