Կամչատկական արևքուրիկ
Կամչատկական Արևքուրիկ[1], բազմամյա խոտ, Արևքուրիկների ցեղ, Արևքուրիկազգիների ընտանիք։ Տարածված է Ռուսաստանում՝ Կամչատկա, Սախալին,Կուրիլյան կղզիներ և Ճապոնիայում՝ Հոկայդո և Հոնսյու[2]։
Բուսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերկ բազմամյա խոտի բարձրությունը 10-35 սմ է։ Արմատը բարակ է, փայտային, ավելի ճյուղավորված։ Կոթը բազմաթիվ, ուղիղ, երբեմն ոլորուն, հարթ, կլորացված, շագանակագույն կամ կարմրավուն է։ Տերևները նստած ձևով, զույգ խաչաձև, օվալաձև, երկարավուն-ձվաձև կամ ուղղակի ձվաձև, 1.4-3.5 սմ երկարությամբ եւ 0.7-1.6 սմ լայնությամբ, բութ, ներքեւում մուգ գույնով, ամուր եզրերով։ Տերևների մակերեսի և եզրերի վրա սև կետավոր խցուկներ կան։ Ծաղիկները քիչ են, երբեմն լիովին միայնակ[3]։
Ծաղկաբույլը հուրան է՝ 3-5 սմ երկարությամբ և 2-4 սմ լայնությամբ[4]։ Ծաղկակոթը ավելի կարճ է, քան տերևները և ծաղկատերևները։ Ծաղկատերևները երկարավուն կամ օվալաձև-երկարավուն են, 6-7 մմ երկարությամբ, եզրերում սև կետավոր խցուկներ ունի։ Բաժակը խորը առանձնացված է։ Բաժակաթերթը ամբողջությամբ կարմրավուն է, երկարավուն կամ օվալաձև-երկարավուն ձևի, 6 մմ երկարությամբ և 2,5 մմ լայնությամբ։ Պսակաթերթը ոսկեգույն ծաղիկներով, 1-1,2 սմ երկաությամբ և 4,5 մմ լայնությամբ երկարավուն, մի քիչ բութ սև կետիկներով 1։ Առէջները բազմաթիվ են, ծալված 3 փնջերով։ Սերմնարանը լայն է, օվալաձև, 3-3,5 մմ երկարությամբ, բաց շագանակագույն։ Նման է երեք ազատ սյուների։ Սերմնատուփը օվալաձև է, երկարավուն, 7 մմ երկարությամբ և 2,5-3 մմ լայնությամբ, շագանակագույն է։ Սերմը փոքր է, 0,5 մմ երկարությամբ, գլանաձև է, չեչոտ, փայլուն, հիմնականում դարչնագույն մակերեսով։
Ծաղկում է հուլիսին։ Պտուղ է տալիս օգոստոսին[5]։ Տեսակը նկարագրված է Կամչատկայից։
Բնապահպանություն և կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամչատկական Արևքուրիկն աճում է անտառներում, ծովափին մոտ գտնվող տունդրայում, մարգագետնային հարթավայրերում, գետերի և տաք աղբյուրների մոտ։ Դեկորատիվ ծառ է, մարդիկ տնկում են ալպյան և լեռնային այգիներում։ Հյուսիսի բնիկ բնակիչները փոքր կտորները օգտագործում են սննդի համար, իսկ տերևները և խոտը թեյ են եփում[5]։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամչատկական Արևքուրիկը մտնում է Արևքուրիկազգիների ընտանիքի Արևքուրիկ ցեղի մեջ[6]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Романов, И. В.; Шамаев, А. С. (2019). «О ЗАДАЧЕ ГРАНИЧНОГО УПРАВЛЕНИЯ ДЛЯ СИСТЕМЫ, ОПИСЫВАЕМОЙ ДВУМЕРНЫМ ВОЛНОВЫМ УРАВНЕНИЕМ». Известия Российской академии наук. Теория и системы управления (1): 109–116. doi:10.1134/s000233881901013x. ISSN 0002-3388.
- ↑ «Рисунок 1 на англ». dx.doi.org. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Regional averages of mean species abundance, 1820-2000». dx.doi.org. 2014 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Christenhusz, Maarten J. M.; Fay, Michael F.; Chase, Mark W. (2017). Plants of the World. University of Chicago Press. ISBN 978-0-226-52292-0.
- ↑ 5,0 5,1 Зверобой камчатский: информация на сайте Olig.ru
- ↑ Gustafsson, M. H. G. (2007). Flowering Plants · Eudicots. Berlin, Heidelberg: Springer Berlin Heidelberg. էջեր 57–60. ISBN 978-3-540-31050-1.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шишкин Б. К., Бобров Е. Г. Род 895 Зверобой — Hypericum L. // Флора СССР : в 30 т. / начато при рук. и под гл. ред. В. Л. Комарова. — М. ; Л. : Изд-во АН СССР, 1949. — Т. 15 / ред. тома Б. К. Шишкин, Е. Г. Бобров. — С. 237—238. — 742 с. — 4000 экз.