Jump to content

Կամինսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կամինսկա (Kaminska), մայր և աղջիկ հրեա դերասանուհիներ։

Էսթեր Ռոխլ Կամինսկա (իսկական ազգանունը՝ Հալպերն, 1868—1925), 1892-ից խաղացել է Վարշավայի «էլդորադո» թատրոնում։ Բարձր արվեստով է վերարտադրել իր հերոսուհիների՝ պարզ ու հասարակ հրեա կանանց հոգեկան ապրումները։ Դերերից են՝ Խասյա, Էսֆիր, Միրելե Էֆրոս (Յա. Գորդինի «Որբ Խասյան», «Օվկիանոսից այն կողմ», «Միրելե Էֆրոս»)։ Վարշավայում կազմակերպել և գլխավորել է «Գրական թատերախումբը»։

Իդա Կամինսկա (1899 -1980), Էսթեր Կամինսկայի դուստրը։ 1917-ից աշխատել է մոր թատրոնում։ 1920-ական թթ. սկզբին մասնակցել է Վարշավայի հրեական գեղարվեստական թատրոնի ստեղծմանը, ղեկավարել Վարշավայի, Վիլնոյի, Լվովի, Լոձի, Վրոցլավի հրեական թատրոնները։ Դերերից են՝ Նորա (Իբսենի «Նորա»), Կրուչինինա (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», պետ. մրցանակ, 1949), Կուրաժ մայրիկ (Բրեխտի «Կուրաժ մայրիկը և իր զավակները»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 206