Կամա
Կամա, գետ Ռուսաստանի եվրոպական մասում, Վոլգայի ձախ՝ ամենամեծ վտակը (թափվում է Կույբիշևի ջրամբարը)։
Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումը (ռուսերեն՝ Ка́ма) առաջացել է ուդմուրտերեն կամ «գետ, հոսանք» բառից[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկիզբ է առնում Վերին Կամայի բարձրավայրի կենտրոնական մասից։ Երկարությունը 1805կմ է, նավարկելի է 966կմ (մինչև Կերչևսկի ավանը)։ Կամայի վրա կառուցվել են Կամայի, Վոտկինսկի, Նիժնեկամսկի ՀԷԿ-երը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամա գետը սկիզբ է առնում Վերխնեկամենսկայա բարձունքից և թափվում է Կույբիշևսկի ջրամբար։ Գետը պատկանում է Կասպից ծովի ավազանին։ Ակունքը ծովի մակարդակից գտնվում է 331 մ բարձրության վրա։
Մոտ քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամայի ափին են Սոլիկամսկ, Բերեզնիկի, Պերմ, Կրասնոկամսկ, Սարապուլ, Չիստոպոլ քաղաքները։
Հիդրոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամա գետի երկարությունը կազմում է 1805 կմ, ավազանի մակերեսը՝ 507000 կմ2 է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 4100 մ3։
Վտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամա գետի վտակներն են ձախից՝ Հարավային Կելտմա, Վիշերան Կոլվայի հետ, Չուսովայան Սիլվայի հետ, Բելայան Ուֆայի հետ, Իկ, Զայ, Շեշմա, Մենզելյա, աջից՝ Կոսա, Օբվա, Վյատկա, Տոյմա, Մյոշա գետերը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 232-233.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 196)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամա» հոդվածին։ |
|