Կաղնի կապտավուն
Կաղնի կապտավուն | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Quercus glauca | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Կաղնի կապտավուն (լատ.՝ Quercus glauca), հաճարազգիների ընտանիքի կաղնի ցեղի բույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշտադալար ծառ է՝ մինչև 15 մ բարձրությամբ։ Բողբոջները կլորավուն են, բութ ծայրով, գորշավուն, ծածկված կլորավուն թեփուկներով։ Ընձյուղները մերկ են, մոխրաշագանակագույն։ Տերևակոթունների երկարությունը հասնում է 1-3 սմ-ի։ Տերևները բացվելիս կարմիր են, ծածկված արծաթավուն աղվամազով, հետագայում մերկանում են, վերևի կողմից անփայլ-կանաչավուն են, ներքևից՝ կապտավուն, կարծես ծածկված նուրբ ալրաշերտով, լայն-նշտարաձև, էլիպսաձև կամ երկարավուն-հակաձվաձև, հիմքում՝ սեղմվող, գագաթում՝ երկարավուն սրածայր, միջին մասից վերև՝ խոշոր սղոցաեզր, 6-12 սմ երկարությամբ և 2,5-5,5 սմ լայնությամբ, յուրաքանչյուր կողմից 10 զուգահեռ ջղերով։ Կաղինները ունեն 3 սմ երկարություն, օվալաձև են, սրածայր նստած պտղակոթունների վրա։ Պտղագավաթները խոր-թասանման են, մինչև 1 սմ տրամագծով, ծածկված մետաքսանման աղվամազով։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնական պայմաններում տարածված է Ճապոնիայում, դեպի հյուսիս՝ մինչև հյուսիսային լայնության 38°-ը, Կորեայում, հարավային Չինաստանում։ Ներմուծված է նախկին ԽՍՀՄ մերձարևադարձային շրջանները, հատկապես լավ է աճում Սևծովյան ափերում։ Հայաստանի պայմաններում մշակվում է միայն Իջևանի դենդրարիում, որտեղ հաճախակի ցրտահարվում է և ներկայումս աճում է թփանման։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոնիայում (հատկապես Տոկիոյում) լայնորեն է մշակվում, քանի որ աչքի է ընկնում դեկորատիվ բարձր հատկություններով (հատկապես գարնանը, երբ բացվում են կարմիր, արծաթագույն աղվամազով ծածկված գեղեցիկ տերևները)[1]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 177։
|