Կաղապար:FA/25
Խաչակրաց արշավանքները մի քանի արշավանքներ էին, որ ընդգրկել էր Եվրոպայի կաթոլիկների մեծ մասը, հատկապես Ֆրանսիայի ֆրանկներին և Սրբազան Հռոմեական Կայսրությանը, և որոնց նպատակն էր ազատագրել մուսուլմանների իշխանության տակ գտնվող Սուրբ Երկիրը: Խաչակրաց արշավանքները շաուրնակվեցին մոտավորապես 200 տարի, 1095-1291 թթ.: Հետագայում` 15-րդ դարում այդպիսի արշավանքները շաուրնակվեցին Իսպանիայում և Արևելյան Եվրոպայում: Խաչակիրները մեծ մասամբ կաթոլիկներ էին (ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների կիսումից հետո և Բողոքական բարեփոխումներից առաջ), ովքեր կռվում էին մուսուլմանների դեմ Սուրբ Երկրի համար, որ գրաված էր Ռաշիդուն Խալիֆայության ժամանակներից, չնայած այդպիսի արշավանքները հետագայում շաուրնակվեցին հեթանոս սլավոնների և բալթիկ ժողովուրդների, հրեաների, ռուս ուղղափառ քրիստոնյաների, մոնղոլների, աղանդավորների (կատարներ) և Հռոմի Պապի այլ թշնամիների դեմ:
Խաչակիրների առաջնային խնդիրը Երուսաղեմն ազատագրելն էր մուսուլմաններից, ինչպես նաև այն պատասխան էր Բյուզանդական կայսրության օգնության խնդրանքին ընդդեմ մուսուլման սելջուկ թուրքերի: Այս տերմինն օգտագործվում է նաև բնութագրվելու 16-րդ դարի Սուրբ Երկրից դուրս կատարվող կրոնական արշավանքները` սովորաբար հեթանոսների, հերետիկոսների և աղանդավորների դեմ: Երբեմն խաչակիրներն ու մուսուլմանները դաշինք էին կնքում ընդդեմ ընդհանուր թշնամիների, օրինակ Իկոնիայի սուլթանության և խաչակիրների դաշինքը Հինգերորդ Խաչակրաց արշավանքի ընթացքում: