Jump to content

Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 29, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Հիվանդությունը ժառանգվում է որպես ռեցեսիվ հատկանիշ
Հիվանդությունը ժառանգվում է որպես ռեցեսիվ հատկանիշ

Պարբերական հիվանդություն կամ Միջերկրածովյան ընտանեկան տենդ (անգլ.՝ Familial Mediterranean Fever կամ FMF), ժառանգական աուտոբորբոքային հիվանդություն է, որը գլխավորապես, բայց ոչ բացառապես, հանդիպում է այն ազգերի ներկայացուցիչների մոտ, որոնց նախնիները բնակվել են Միջերկրական ծովի ավազանում, հատկապես հայերի, սաֆարդյան հրեաների (շատ ավելի քիչ աշքենազի հրեաների), թուրքերի և Հյուսիսային Աֆրիկայի արաբների մոտ:

Հիվանդությունն ունի նոպաների յոթ տեսակ։ Հիվանդների 90%-ը իրենց առաջին նոպաներն ունենում են նախքան 18 տարեկան: Բոլորը առաջանում են 2-4 ժամվա ընթացքում և շարունակվում 6 ժամից մինչև 4 օր: Նոպաների մեծ մասը տենդ է ներառում:

  1. Որովայնային նոպաներ, որոնք հատկանշվում են որովայնային սուր ցավով ամբողջ որովայնում (Որդանման ելունի բորբոքման ցավի նման): Դրանք պատահում են հիվանդների 95%-ի մոտ և կարելի է անօգուտ լապարոտոմիայի պատճառ դառնան: շարունակել...