Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 28, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Բոսնիական պատերազմը տեղի է ունեցել 1992-ից մինչև 1995-ի նոյեմբեր: Այն մաս էր կազմում Հարավսլավական պատերազմների և սկիզբ առավ Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետության փլուզման շրջանում, այն բանից հետո, երբ Բոսնիա և Հերցեգովինան 1992 թ. իրեն անկախ հռչակեց:

Հակամարտող երեք կողմերն էին Բոսնիա և Հերցեգովինայի երեք էթնիկ խմբերը. բոսնիակները, խորվաթները և սերբերը:

1992 թ. փետրվարի 29-ին և մարտի 1-ին բոսնիական կառավարությունը նշանակեց հանրաքվե՝ որոշելու համար Բոսնիա և Հերցեգովինայի անկախության հարցը: Մեծամասնություն կազմող խորվաթները և բոսնիակները քվերարկեցին հօգուտ անկախության: Իսկ բոսնիացի սերբերը բոյկոտեցին քվեարկությունը, դեմ լինելով անկախությանը և հանաքվեն հակասահմանադրական համարելով: Քանի որ ձայների մեծամասնությունը քվեարկել էր նկախության համար, 1992 թ. ապրիլի 7-ին Բոսնիայի խորվաթ և բոսնիակ պատգամավորները հռչակեցին անկախություն: Որպես պատասխան դրան ապրիլի 7-ին Բոսնիայի սերբերը հռչակեցին մի նոր հանարապետություն. Սերբական Հանրապետությունը (Republika Srpska) և սկսեցին պահանջել Բոսնիա և Հերցեգովինայի այլ տարածքներ ևս, ուր սերբական փոքրամասնություն էր բնակվում: շարունակել...