Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 21, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Օրվա հոդված» նախագիծ

«Ձիթենու ճյուղ» գործողություն (թուրքերեն՝ Zeytun Dalı Harekâtı), ռազմական գործողություն, որն իրականացնում են Թուրքիան և Սիրիայի ազատ բանակը: Գործողությունները տեղի են ունենում Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային հատվածում՝ Հալեպի մարզում: Գործողության նպատակը մեծամասամբ քրդերից բաղկացած Ազգային ինքնապաշտպանության ջոկատների, Կանանց ինքնապաշտպանության ջոկատների արտաքսումն է Աֆրին քաղաքից և նրա հարակից շրջաներից:

Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը 2018 թվականի հունվարի 20-ին հայտարարել է «Ձիթապտղի ճյուղ» գործողությունը սկսելու մասին: Գործողությունը ուղղված էր սիրիական Աֆրինում տեղակայված քրդական զինված խմբավորումների դեմ: Գործողությունը սկսվել է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին: Համաձայն Գլխավոր շտաբի տվյալների, գործողությանը մասնակցում են 72 ինքնաթիռներ: Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը հայտարարել է, որ 113 նշանակետերից 108-ը խոցվել են:

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ զինվորականները կլքեն Աֆրինը, երբ... Ավելին