Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 19, 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Խնուսի գավառ, Խնուս, Հարք, Վարաժնունիք, պատմա-աշխարհագրական միավոր Արևմտյան Հայաստանում, այժմ՝ Թուրքիայի Էրզրումի վիլայեթում։ Վարչական կենտրոնը՝ Խնուս։ Գտնվում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում՝ զբաղեցնելով հիմնականում Խնուսի գոգավորությունը Բյուրակնյան լեռների հետ միասին։ Խնուսի գավառը բանուկ ճանապարհներով կապված է Մուշի, Կարինի, Վանի հետ։ Արևմտյան կողմում բարձրանում է Բյուրակնը, որտեղ մի ընդհանուր ակունքից, միմյանցից ոչ ավելի քան 500 մ հեռավորության վրա, սկիզբ են առնում Հայոց պատմության մեջ հռչակված երկու մեծ գետերը. Արաքսը հոսում է դեպի հյուսիս, ապա՝ արևելք, իսկ Արածանին՝ հարավ և արևմուտք։

Հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք տարածքով մեկ հոսում է Խնուս գետը։ Հայտնի էր նաև «Խնուսի Նեղոսը»՝ ստորերկրյա այն գետը, որ հորդառատ երկրի երես դուրս գալով Խըռթ գյուղի մոտերքը՝ կտրում էր Քառասուն Մանուկ սրբատեղ-ուխտատեղին, այնուհետև բաժանվում առուների՝ ոռոգելու համար գյուղական արոտավայրերը։

Այդ վայրերի հետ են կապված ժողովրդական մի շարք ավանդություններ։ Դրանցից մեկի համաձայն, իբր Բյուրակնում՝ հազար լճերի վրա է գտնվում աստվածակերտ դրախտը շարունակել ...