Կաղապար:Օրվա հոդված/Սեպտեմբերի 14, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Մանմոհան Սինգհ
Մանմոհան Սինգհ

Մանմոհան Սինգհ (ա.-փենջ.` ਮਨਮੋਹਨ ਸਿੰਘ, հինդի՝ मनमोहन सिंह, սեպտեմբերի 26, 1932, Գահ, Պակիստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, Հնդկական ազգային կոնգրես կուսակցության անդամ, 2004 թվականի մայիսի 22-ից մինչև 2014 թվականի մայիսի 26-ը՝ Հնդկաստանի վարչապետ: Նա եղել է առաջին ոչ հինդուիստ վարչապետը Հնդկաստանի պատմության մեջ:

1982-1985 թվականներին եղել է Հնդկաստանի պահուստային բանկի ղեկավարը, իսկ 1991-1996 թվականներին՝ Հնդկաստանի ֆինանսների նախարարը: 2005-2006 թվականներին միաժամանակ վարչապետի պաշտոնի հետ մեկտեղ եղել է նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը, իսկ 2008 թվականի դեկտեմբերին և 2009 թվականի հունվարին, չլքելով վարչապետի պաշտոնը, եղել է ֆինանսների նախարարը (2006 թվականին արտաքին գործերի նախարարի պաշտոնում և 2009 թվականին ֆինանսների նախարարի պաշտոնում Սինգհը փոխարինել է Պրանաբ Մուհերջիին):

Տնտեսության ոլորտում մի քանի մրցանակների դափնեկիր, գիտությունների դոկտոր, տնտեսագիտության մասին գիտական աշխատությունների հեղինակ: 1993 թվականին Euromoney ամսագիրը նրան ճանաչեց, որպես... Ավելին