Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 28, 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Genesis
Genesis

Աստուրիայի թագավորություն (լատին․՝ Regnum Asturorum՝ ռեգնում աստուրորում) միջնադարյան պետություն Պիրենեյան թերակղզու տարածքում 718-925 թվականներին: Հիմնադրել է վեստգոթ Պելագիուս Աստուրիասը (իսպ.՝ Pelayo) 718 թվականին: Երկիրը կառավարել է Աստուրական թագավորական տոհմը: Տարածքը կազմել է առավելագույնը 60 000 քառ. կմ՝ Ալֆոնսո III Մեծ արքայի օրոք (866-910):

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Կանգաս դե Օնիսը, ապա՝ Սան Մարտին դել Ռեյ Աուրելիոն և Պրավիան: 791 թվականից Ալֆոնսո II-ը մայրաքաղաքը տեղափոխում է իր ծննդավայր Օվիեդո, որը ավելի քան մեկուկես դար մնում է Աստուրիայի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոնը: Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում Կորդովայի ամիրայությունը, իր մեջ ներառել է հարևան և հեռավոր գավառներ՝ հասնելով մինչև Պորտուգալիա: Ոսկեդարի շրջանում այն իր մեջ ներառում էր Աստուրիայի լեռները, Լեոնի հովիտը և ազդեցություն է ունեցել Նավարրայի թագավորության վրա:

10-րդ դարում Աստուրիայի թագավորությունը վերափոխվեց... Ավելին